Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին կրակելու դեպքի փաստով քրգործ է հարուցվել
ОБЩЕСТВОԴերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին կրակոց հնչեցնելու դեպքով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՔԿ: Այդ մասին տեղեկությունը ԶԼՄ-ներին հաստատել է ոստիկանության լրատվական վարչությունը: Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին՝ ժամը 01։42-ին: Ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ կրակոցներ են հնչել Օրբելի փողոցի 8 շենքի 65 բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատշգամբի պատուհանի ապակին, գնդակը հայտնաբերվել է: Լուրը հաստատել է նաև դերասան Հովհաննես Ազոյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



