Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հստակեցվում է անարգել մուտք և ելք ունենալու անձանց շրջանակը

ОБЩЕСТВО

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է լրացում կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Այս նախագծի ընդունմամբ կհստակեցվի օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմաններն այն դեպքում, երբ առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցություններն արգելելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում:

Նշվում է՝ օրենքի 15-րդ հոդվածն ամրագրում է, որ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմին: 

Նշված կարգավորումից բացի՝ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է այն անձանց կամ մարմինների ցանկը, որոնք առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն: 

Համանման կարգավորում է նախատեսված նաև քրեակատարողական օրենսգրքում՝ պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունքի մասով: Օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված բացառությունները վերաբերելի են միայն փաստաբաններին, մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանի ներկայացուցչին, ինչպես նաև պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողին, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման պետական ծառայողներին և փորձագետներին, որոնց պաշտպանի գրավոր որոշմամբ սահմանված կարգով և ծավալով վերապահվում են պաշտպանի լիազորությունները:

«Փաստաբանության մասին» օրենքի 18- րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի առանձին, խորհրդապահական կարգով, անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման: Նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ անհրաժեշտ է հստակեցնել օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմանները՝ որոշակիացնելով նման իրավունք ունեցող անձանց գործողությունների շրջանակը, այդ թվում՝ ձերբակալված և կալանավորված անձանց ֆիզիկապես տեսնելու և նրանց հարցեր տալու հնարավորությունը՝ այդ վայրերում պահման պայմաններին ծանոթանալու և հնարավոր վատ վերաբերմունքի դեպքերը բացահայտելու համատեքստում: 

Հաշվի առնելով սա՝ մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է հստակեցնել օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմանները այն դեպքում, երբ առկա է ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում: 

Նախատեսվում է երկու ռեժիմ՝ եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են բացառապես հաղորդակցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ, իսկ հաղորդակցությունը չի կարող իրականացվել մեկուսի: 

Մյուս դեպքում, եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու և թույլտվություն ստանալու դեպքում: Տեսակցության թույլտվություն տրամադրելը մերժվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами