Զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում ամռանը ուղևորություններ պլանավորել դեպի Եվրոպա․ Bild
ОБЩЕСТВОԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խորհուրդ է տվել բոլոր զբոսաշրջիկներին դեռևս սպասել Եվրոպայում արձակուրդի պլաններ կազմելուց առաջ, հայտնում է Bild ֊ը։ «Բոլորին խորհուրդ կտամ դեռևս սպասել արձակուրդի պլաններ կազմելուց առաջ: Այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող հուսալի կանխատեսումներ անել հուլիս-օգոստոս ամիսների համար: Պետք է սովորենք, թե ինչպես ապրել այս վիրուսի հետ շատ ամիսներով, գուցե մինչև հաջորդ տարի», - ասել է նա: Եվրահանձնաժողովի ղեկավարի մեկնաբանություններին հաջորդել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որը ասել է, որ երկիրը կպահպանի սահմանային խիստ վերահսկողություն մինչև հոկտեմբեր: Նախագահը ԵՄ այլ երկրներից խնդրել է գոնե մինչև սեպտեմբեր փակ պահել իրենց սահմանները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



