Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ
ПОЛИТИКАԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին և կարևորել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ապահովումը: Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արցախում անվտանգային և պաշտպանական բարեփոխումների իրականացման օրակարգին, ինչպես նաև անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը:Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միասնական ջանքերի կարևորությունն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



