Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գլոբալ խաղացողները սոլիդարություն չեն ցուցաբերում». հակասությունները խորանում են

ПОЛИТИКА

Past.am

Թեև կային սպասելիքներ, որ համավարակի հանգամանքը կարող է աշխարհաքաղաքական հարաբերություններում որոշակի փոփոխություններ բերել, այնուամենայնիվ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի տեսանկյունից այս առումով դրական միտումներ չկան:

«Կորոնավիրուսով պայմանավորված զարգացումները ցույց են տալիս, որ գլոբալ խաղացողները սոլիդարություն չեն ցուցաբերում: Օրինակ՝ ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրում է վարակի տարածման առաջին փուլում այն աշխարհից թաքցնելու համար: ԱՄՆ-ը համարում է, որ վարակի տարածումը աշխարհում մեծ թափ առավ հենց այն պատճառով, որ Չինաստանի կառավարությունը երկար ժամանակ թաքցնում էր խնդիրը: Ակնհայտ է, որ այստեղ որևէ սոլիդարություն չկա: Սոլիդարություն չեմ տեսնում նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում: Եվ պատահական չէր, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրեցին, որ անգամ այս իրավիճակում շարունակում է Արևմուտքի նկատմամբ նաև կիբերպատերազմ վարել: Ընդհանուր առմամբ, մեծ խաղացողների միջև լարված վիճակը շարունակվում է: Համավարակը, որը լուրջ խնդիր է, կարող էր փոխել մթնոլորտը, բայց այդպիսի պատկեր չարձանագրվեց: Այն, ինչ կար, շարունակվում է: Ավելին՝ անգամ խորացրել է: Կարող է այնպես ստացվել, որ կորոնավիրուսի խնդրից դուրս գալուց հետո խոշոր խաղացողների միջև հարաբերություններն բավականին սրված կլինեն: Վարակը կարող էր համախմբել նրանց, բայց նման պատկեր չարձանագրվեց»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Ս. Գրիգորյանը:

Քաղաքագետը հավելեց՝ շարունակվում է նաև միջազգային կառույցների նկատմամբ անվստահության խորացումը. «Հայտնի է, որ ԱՄՆ-ն հրաժարվեց ֆինանսավորել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Սա նշանակում է, որ շարունակվում է անկում ապրել միջազգային կառույցների հեղինակությունը»:

Այս խնդիրներին զուգահեռ՝ քաղաքագետը մի փոքր համախմբում է նկատել ԵՄ ներսում. «Առաջին ռեակցիան, այո, այն էր, որ բոլորը սկսեցին իրենց երկրների ներսում փակվել, բայց վերջին շրջանում ԵՄ-ն սկսեց աջակցություն ծրագրերը: Հիմա արդեն ակնհայտ են սոլիդարության էլեմենտները: Այդ առումով ԵՄ ներսում իրավիճակը կարգավորվում է: Սա նշանակում է, որ ԵՄ-ն սկսեց ուշքի գալ: Բացի այդ, ԵՄ լուրջ փաթեթ ու աջակցություն է պլանավարում տրամադրել նաև գործընկեր պետություններին, այդ թվում՝ ՀՀ-ին: Բայց երբ խոսում ենք խոշոր այլ խաղացողների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստան-ի, Չինաստան-ի մասին, ապա այս հատվածում հակասությունները խորանում են: Երբ այս իրավիճակից դուրս գանք, պարզ կլինի, որ միջազգային հանրությունը ոչ թե համախմբված, այլ ավելի բաժանված է»:

Քաղաքագետը, այնուամենայնիվ, առանձին հատվածներում համագործակցության ու պայմանավորվածությունների դրական օրինակներ է նկատել:

«ՕՊԵԿ+»-ը նավթի գների մասով մեծ դեր է խաղում: Լավ է, որ գոնե այս առումով Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որովհետև նավթի արտադրման շուրջ պայմանավորվածության բացակայությունը նավթի գների անկմանն էր հանգեցնում: Մի կողմից լավ է, որ նավթի ու բենզինի գինը իջնում է, բայց այդ գնի՝ արդեն անհավանական նվազումը կարող էր ստեղծել մի պատկեր, ըստ որի՝ համաշխարհային տնտեսությունը կսկսվեր քանդվել: Գոնե այս առումով դրական քայլ տեսանք: Այստեղ մեծ ջանքեր են գործադրել ամերիկացիները՝ բանակցություններ վարելով և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի հետ, որ նրանք, ի վերջո,  պայմանավորվեն: Այսինքն, առանձին դրական քայլեր տեսնում ենք, բայց դրանք ընդամենը մի քանի դրական օրինակներ են, քանի որ ավելի լայն առումով հակասությունները խորանում են»,-շեշտեց Ս. Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր վերադասավորումներին, մասնավորապես, Չինաստանի ազդեցության մեծացմանը, քաղաքագետը նշեց.

«Չինաստանի դերի ու ազդեցության մեծացումն անխուսափելի է և այս իրողության հետ պետք է հաշվի նստեն բոլորը: Չինաստանը տեխնոլոգիաների ոլորտում առաջատար է: Չինաստանի հայտնի կորպորացիաները հիմա մեծ ազդեցություն ունեն աշխարհում, այդ թվում՝ ԵՄ-ում, ԱՄՆ-ում ու Ռուսաստանում: Այս իրողությունը խանդ է առաջացնում ԱՄՆ-ի մոտ, որովհետև այդ հարցում լիդերն ու առաջատարը միշտ իրենք էին: Հիմա, փաստորեն, ԱՄՆ-ի այդ տեղը զբացեղրել է Չինաստանը: Խոսքը թե՛ զենքի արտադրություն, թե՛ կապի և տեխնոլոգիաների  դաշտում առաջատարը լինելու մասին է: Չինաստանը բավականին առաջ է գնացել, և անգամ կորոնավիրուսի պայմաններում ցույց է տալիս, որ կազմակերպված է որպես պետական համակարգ»:

 Աննա Բադալյան

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции