Սեւանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
ОБЩЕСТВОՍեւանա լճի մակարդակը, կապված ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումների հետ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 1 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուսե բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հունիսի 22-ի դրությամբ՝ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 57 սանտիմետր բարձրության վրա, որը թեեւ 6 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից, բայց 1 սանտիմետրով ցածր է մեկ շաբաթ առաջ գրանցված նիշից:
«Արփա-Սեւան» թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն 915 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Սեւանա լճից Հրազդան գետի հունով բաց է թողնվել 38 միլիոն 342 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերի վարարումների փուլն արդեն համարվում է ավարտված:
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
На что указывают позорные цифры? «Паст»
5
The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по Украине



