Քանի դեռ Երեւանում նոր տրանսպորտային համակարգը չի ներդրվել, կարմիր գծերի սակագներում փոփոխություն չի լինի
ОБЩЕСТВОՄեր մոտեցումը հետեւյալն է՝ քանի դեռ Երեւանում նոր տրանսպորտային համակարգը չի ներդրվել, կարմիր գծերի համար սակագներում փոփոխություն անելն այնքան էլ նպատակահարմար չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իրէջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Եթե մենք քաղաքացիների համար այլընտրանք չենք ապահովել, պարզապես թանկացել կայանատեղիի վճարը, կստացվի, որ սա պարզապես թանկացում է: Մենք նախատեսում ենք այս հարցին անդրադառնալ Երեւանում նոր տրանսպրոտային համակարգի ներդրումից հետո»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Երեւանի քաղաքապետն արդեն հայտարարել է այս տարի 100 նոր ավտոբուսների մրցույթի մասին:
Նա ընդգծեց, որ իրենց մոտեցումն այն է, որ որտեղ լինի կարմիր գծանշան, այնտեղ պարտադիր պետք է լինի տեսախցիկ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



