Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Տնտեսությունն անկման փուլի մեջ է, իսկ թե երբ կսկսվի վերականգնումը, դեռևս դժվար է ասել

АНАЛИТИКА

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը ստիպում է պետությունների կառավարություններին վերանայումներ կատարել իրենց կողմից վարվող տնտեսական քաղաքականության մեջ։

Կիրառվող սահմանափակումների պատճառով համաշխարհային տնտեսությունը շարունակում է լուրջ վնասներ կրել։ Դրանով պայմանավորված՝ վերլուծություններ են արվում, թե համաշխարհային տնտեսական անկումը լինելու է ծանրագույնը՝ 1930-ական թվականների Մեծ լճացման տարիներից ի վեր: 

Ըստ տարբեր վերլուծությունների, համաշխարհային տնտեսությունը կարող է լիարժեք չվերականգնվել անգամ 2021 թվականի վերջին:

 

Եվ պատահական չէ, որ միջազգային ֆինանսական կառույցները արդեն իսկ վերանայում են 2020 թվականի աճի տեմպերի վերաբերյալ իրենց կանխատեսումները։ 

Այսպես, ըստ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների, Հայաստանը 2020-ը կամփոփի 2,2 տոկոս տնտեսական աճով, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանը կունենա 1,7 տոկոս տնտեսական աճ, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականն այլ է՝ Հայաստանում 1,5 տոկոս անկում է կանխատեսվում։

Նշված կանխատեսումներից որն է ավելի հավանական, այս պահին դժվար է ասել, քանի որ տնտեսությունն անկման փուլի մեջ է, իսկ թե երբ կսկսվի տնտեսության վերականգնումը, դեռևս դժվար է ասել։

Այս տարվա ՀՀ պետական բյուջեի համաձայն՝ 2020-ին Հայաստանը պետք է արձանագրեր 4,9 տոկոս տնտեսական աճ։ Եվ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ստեղծված այս իրավիճակում և արտակարգ դրության պայմաններում կառավարության ներկայացուցիչները դեռևս չեն շտապում տնտեսական անկման կոնկրետ ցուցանիշներ հրապարակել, սակայն նշում են, որ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները զգալիորեն ցածր կլինեն ավելի վաղ նախատեսվածից։

Մասնագետները ևս փաստում են, թե այս տարվա համար նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճը իրատեսական չէ, և, հաշվի առնելով տնտեսության վրա եղած ճնշումը, տնտեսական աճի անկումն անխուսափելի է։ 

Սակայն թե անկման կոնկրետ ինչ ցուցանիշներ կգրանցվեն, կախված է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ուղեգծից։

Ճիշտ է՝ կառավարությունը կամաց-կամաց թույլատրում է որոշակի տնտեսական գործունեության տեսակներ, սակայն դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե անկումն ինչքան կշարունակվի և որ կետից կսկսվի վերականգնման փուլը։

Ամենապրոբլեմատիկն այն է, որ բիզնես գործունեության որոշակի ուղղություններ ուղղակի կարող են կանգնել սնանկացման վտանգի առաջ, երբ նույնիսկ կառավարության կողմից տրամադրված բիզնես վարկերը նրանց չօգնեն ոտքի կանգնել։

Դրա փոխարեն կարելի է ծանրության կենտրոնը տեղափոխել այն ճյուղերի վրա, որոնց նկատմամբ պահանջարկը ոչ միայն չի նվազի, այլև կավելանա։ Օրինակ՝ գյուղատնտեսության խթանման միջոցով կարելի է փոխհատուցել այն վնասները, որ երկիրը կրել է զբոսաշրջության ոլորտի անկումից։

Վերանայումներ են սպասվում նաև պետական բյուջեի կառուցվածքում։ Ըստ ամենայնի՝ բյուջեի ծախսային մասը կթողնվի նույնը, իսկ եկամուտների մասով կրճատումներ կլինեն, քանի որ կանխատեսվում է, որ հարկային մուտքերի նվազումներ կլինեն, ինչպես նաև դեռ հարցական է՝ տնտեսվարողները որքանով են կարողանալու մարել կառավարության տրամադրած վարկերը։

Ըստ էության, բյուջեի եկամուտների կրճատումը ենթադրում է, որ բյուջեի դեֆիցիտն ավելի կմեծանա իր նախանշված չափաքանակից։ Եվ պետությունն այս դեպքում պետք է ուղիներ փնտրի, թե ինչ աղբյուրներից ֆինանսավորի դեֆիցիտը։ Շատ հավանական է, որ կառավարությունը դիմի միջազգային կառույցների օգնությանը՝ իր ուսերին վերցնելով նոր վարկային բեռ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»