Տեղեկատվական «արտահոսքեր» կարող են լինել
ПОЛИТИКАՎերջին օրերին հանրությունը բավականին ակտիվ հետևում է Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ պարբերական հաճախականությամբ հրավիրվում են տարբեր քաղաքական և ռազմական գործիչներ։ Ընդհանուր առմամբ, հանձնաժողովի աշխատանքների բուն գործունեության մասին հրապարակային առումով գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի այն տեղեկատվությունից, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների հորդորով, առաջիկա ամսվա ընթացքում, մինչև ապրիլ յան հանձնաժողովի գործունեության ավարտը, որը լրանում է հունիսին, հանձնաժողովից կազմակերպված ինֆորմացիոն «արտահոսքեր» կլինեն հրավիրյալ անձանց տված պատասխաններից։ Թերթին հասած տեղեկությունների համաձայն, դա արվելու է տեղեկատվական դաշտում որոշակի աժիոտաժ ապահովելու և իշխանությունների քաղաքական «քիմքին» հաճելի թեմաներ շրջանառելու նպատակով։