Ереван, 28.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս ճիշտ արդյունք ստանալ. մարզիչը՝ մոտիվացիայի, օնլայն մարզումների ու սննդակարգը կառավարելու մասին

ОБЩЕСТВО

Past.am

Կարանտինն իր հետ բերեց նաև օնլայն մարզումների մշակույթը: Ինչպես ամբողջ աշխարհում, հայաստանյան սպորտային ակումբներն այս առումով ևս հետ չմնացին: Մասնագետի հետ զրուցել ենք օնլայն մարզումների արդյունավետության, հնարավորությունների, ինչպես նաև մի շարք գործոնների մասին, որոնք կարևոր են անգամ չմարզվողների համար:

«Մարդիկ, ովքեր ուզում են մարզվել, ովքեր հետաքրքրված են, մենք նրանց համար օնլայն մարզումներ ենք ապահովում, զուգահեռ, նրանց, ովքեր չեն մարզվում, պասիվ են, փորձում ենք մոտիվացնել: Հիմա շատերիս առօրյան պասիվ է, իսկ մեր օնլայն դասերը շատ ավելի հասանելի են: Կան միջազգային ծրագրեր, որոնց մասնակցելու համար պետք է շատ վճարել, բայց այսօր մարզվելու և այդ ծրագրերին հետևելու անվճար հնարավորություն կա: Ուղղակի խնդիրն այն է, որ մենք՝ մարզիչներս, չենք կարողանում անմիջապես տեսնել ու ուղղել մարդկանց, թեև ZOOM-ն այստեղ էլ ինչ- որ չափով լուծում է խնդիրը: Ընդհանուր առմամբ, մոտիվացիան պետք է պահել»- Past.am-ի հետ զրույցում ասաց «YourSpace» ֆիթնես ակումբի ավագ մարզիչ Դիանա Գրիգորյանը:

Մարզիչը շեշտեց՝ ով հասկանում է, որ պետք է ակտիվ լինի, պարտադիր մարզվում է: Կեսկատակ նաև ընդգծեց՝ գլուխ պահողներն ու ալարկոտները նույնն են նաև տանը:

Դ. Գրիգորյանն ընդգծեց նաև սննդակարգի կարևորության մասին. «Այս իրավիճակում, երբ բոլորը տանն են, ընտանիքի անդամների հետ միգուցե դժվար է սննդին հետևելը: Տան պայմաններում ոչ բոլորին կարող ես ստիպել կամ թելադրել քո ճաշացանկը, որտեղ ուտելիքները կարող են սահմանափակ լինել: Բայց, անկախ ամեն ինչից, ամենակարևորը սննդակարգը կառավարելն է: Բայց չենք կարող ասել՝ եթե սննդին հետևում եք, մի մարզվեք, կամ, եթե մարզվում եք՝ ուրեմն կարող եք հանգիստ ուտել: Երկուսը միասին է պետք: Միշտ պետք է ունենալ չափի զգացում՝ թե՛ մարզվելու, թե՛ սննդի առումով: Մարդիկ կան, հարցնում են՝ կարո՞ղ ենք ամեն օր մարզվել: Կարող եք, բայց արդյո՞ք դա արդյունավետ է և օգուտ տալու փոխարեն ձեզ չի՞ վնասի: Պետք է հստակ իմանալ, որ շաբաթը երեք անգամ մարզվելու, սննդին, ջրին ճիշտ հետևելու պարագայում արդյունք միանշանակ կլինի»:

Իսկ նրանք, ովքեր ցանկանում են ինտենսիվ մարզվել, սննդին հետևելուն զուգահեռ մարզիչը խորհուրդ է տալիս զբաղվել կարդիո մարզումներով. «Իհարկե, այս առումով ևս չափի զգացում պետք է ունենալ, խորհրդակցել մասնագետի հետ, որ լավ արդյունքի փոխարեն առողջական խնդրի ու հիասթափության առաջ չկանգնենք»:

Դիանա Գրիգորյանը շեշտեց՝ պետք չէ սոված մնալ, դիետաներով տանջել օրգանիզմը:

 «Մենք կարող ենք մտածել, որ, ահա, մեկ ամսում 10 կգ նիհարել ենք, և դա լավ է: Բայց այսպես արդյոք ճի՞շտ է: Միանգամից նման արդյունք կարող է լինել օրգանիզմից ջուրը հանելու միջոցով: Մեկ ամսում 10 կգ նիհարելը օրգանիզմը ջրազրկել է նշանակում: Մեկ ամսում 2 կգ-ից ավելի մեր օրգանիզմը չի կարող ճարպ այրել, ինչը գիտականորեն ապացուցված է: Եթե պետք է ճիշտ սնվեք ու ճիշտ մարզվեք, ամենաճիշտը մեկ ամսում 2 կգ ճարպ այրելն է: Բայցի այդ, սա ևս անհատական է: Եթե մարդը կշռում է 130 կգ, ապա տասը կիլոգրամ նիհարելը, միգուցե, նորմալ է նրա դեպքում, բայց եթե մարդը 80 կգ է, և ուզում է դառնալ 67, նրան միանգամից 13-20 կգ նիհարեցնելը սխալ է»,-ասաց նա՝ ընդգծելով դրանից բխող հնարավոր խնդիրների ու պարզապես գրագետ մարզվելու անհրաժեշտության մասին:

Վերադառնալով օնլայն մարզումների լավ ու վատ կողմերին՝ մարզիչը շեշտեց, որ իրականում այն երբեք չի կարող փոխարինել ռեալ շփմանը:

«Օրինակ՝ ռեալ մարզման ժամանակ մարզիչը ժեստով կամ հայացքով կարող է ազդել մարզվողի վրա. մարզչի հիասթափվածություն արտահայտող մի հայացքը կարող է մոտիվացնել նրան: Այո, շատ լավ է, որ այս օրերին նման հնարավորություն ունենք, բայց սա այն չէ, ինչը կարող ենք ռեալ շփման ժամանակ անել: Օրինակ՝ մարզվողի մկանը վնասվել է, բայց չգիտեմ, թե ինչ մկան է, ինքն էլ չի կարողանում բացատրել՝ ինչ մկան է, որ հստակ խորհուրդ տամ: Մնում է միայն ցավազրկող միջոց առաջարկել: Հեռավարը սրտահովանք է: Վստահ եմ՝ շատերն են սպասում, թե երբ են բացվելու մարզասրահները, որ շտապեն մարզվելու»,-եզրափակեց նա:

Աննա Բադալյան

Европейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынок