Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Տնտեսությունում առկա իրավիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս

АНАЛИТИКА

Past.am

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության ավարտին շաբաթներ են  մնացել, և կառավարությունը կամաց-կամաց շարժվում է տնտեսական գործունեության սահմանափակումները վերացնելու տրամաբանությամբ։ Ընդհանուր առմամբ աշխարհում այն միտում է գերակշռում, որ պետք է մարդկությունը հարմարվի կորոնավիրուսի գոյության պայմաններում իր նորմալ կենսագործունեությունը շարունակելուն։ 

 Ճիշտ է՝ համավարակի բռնկումները աշխարհի այս կամ այն երկրում կարող են շարունակվել, սակայն խնդիրն այն է, որ համավարակի պայմաններով թելադրված երկարատև սահմանափակումները տնտեսական լուրջ վնասներ են հասցնում, որն, ըստ որոշ մասնագետների, կարող է ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ, քան բուն համավարակը։

 Այսպես, օրինակ՝ տնտեսական ճգնաժամի արդյունքում կարող է տեղի ունենալ գործազրկության աճ, բիզնեսի որոշ տեսակների սնանկացում, ապրանքների գների բարձրացում, սկիզբ կդրվի նոր միգրացիոն հոսքերի և այլն։ Եվ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վատացումը կարող է պատճառ դառնալ հանցագործությունների աճի համար։ Իսկ հանցագործությունների ավելացումը ենթադրում է, որ կավելանա նաև դրանցից տուժած մարդկանց քանակը։

 Ուստի այսպիսի հանգամանքներից ելնելով՝ Հայաստանի տնտեսության վերականգնումը առանքային նշանակություն ունի, սակայն միջազգային իրադրությունը ևս մեզ համար շարունակում է մնալ ոչ բարենպաստ։ Նախ՝ նավթի գների շարունակաբար անկումը շարունակում է բացասական ազդել Ռուսաստանի տնտեսության և ռուսական փոխարժեքի՝ ռուբլու վրա։

 

Եվ քանի որ Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ խողովակներով կապված է ռուսական տնտեսության (դրամական փոխանցումներ, առևտուր և օտարերկրյա ուղղակի ներդրումներ) հետ, ապա ռուսական տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները մեծապես ազդում են նաև մեր տնտեսության վրա։

ՀՀ տնտեսության վրա բացասաբար է ազդում տնտեսական կախվածությունը հումքային ապրանքներից, որոնք կազմում են արտահանումների մեծ մասը։ Եվ այս առումով հատկանշական են պղձի միջազգային ցածր գները։ Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ բորսայում պղինձը վաճառվում է այն գնով, որը մեծ հաշվով Հայաստանի ոչ մի հանքարդյունաբերական ձեռնարկության համար չի կարող ձեռնտու լինել։

Մեր տնտեսությունը կախված է նաև գազի գնից, սակայն դեռևս հարցական է, թե արդյոք իրավիճակով պայմանավորված ռուսական կողմը կհամաձայնվի իջեցնել գազի գինը, թե ոչ։ Հսկայական կորուստներ է կրում նաև զբոսաշրջությունը, որը վերջին տարիներին բուռն զարգացում էր ապրում։

Առկա իրավիճակը մնում է մտահոգիչ, և պատահական չէ, որ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում: Արդյունքում, բյուջեի նոր նախագծում պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5%-ի, և անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման` շուրջ 260 մլրդ դրամի չափով։Կառավարությունը նաև կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի  շուրջ 2 տոկոսով նվազում։

 Կառավարության այս կանխատեսումները պետք չէ դիտարկել որպես  հաստատված վերջնարդյունք, քանի որ ժամանակի ընթացքում կարող են ի հայտ գալ տնտեսության վրա ազդող նոր հանգամանքներ, որոնք կարող են բարդացնել կամ թեթևացնել տնտեսության իրավիճակը։ Ուստի անհրաժեշտ է, որ կառավարությունն ունենա տնտեսական զարգացում ապահովվելու մի շարք սցենարներ և գործողությունների պլան, քանի որ ցանկացած պահի իրավիճակի կտրուկ փոփոխություն կարող է տեղի ունենալ։

 Արտակ Գալստյան

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»