Ավտովթարի հետեւանքով էլեկտրական լարերը հայտնվել են ճանապարհի երթեւեկելի հատվածում
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 09:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունու ավտոշուկայից դեպի Նուբարաշենի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին էլեկտրական սյունը թեքվել է դեպի երթեւեկելի հատված. առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել ավտովթար. «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել «Որսորդ» ՍՊԸ-ին պատկանող էլեկտրական սյանը, որի էլեկտրական լարերը հայտնվել են ճանապարհի երթեւեկելի հատվածում:
Փրկարարներն էլեկտրական լարերը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



