Ապրիլի 27-ից Ոստիկանությունը կսկսի կատարել ավտոմեքենաների գրանցում
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները.
1․ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցում (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում,
2․ տրանսպորտային միջոցների խոտանում,
3․ ուժը կորցրած կամ ժամկետը լրացած վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխանակում, ժամանակավոր (թղթից) վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխարեն պլաստիկ քարտի տեսքի վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի հատկացում։
Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



