Աջակցություն կտրամադրվի նաև Իջևանի սահմանապահ գյուղերի թվով 1000 ընտանիքների. Սիփան Փաշինյան
ОБЩЕСТВОԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել,գրելով.«Սիրելի հայրենակիցներ, մեր կամավոր ընկերների օգնությամբ, իրականացնում ենք սոցիալական աջակցություն` անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ: Իջևանում մոտ 1100 ընտանիք աջակցություն արդեն իսկ ստացավ: Ուրախ եմ տեղեկացնել, որ մոտ օրերս աջակցություն կտրամադրվի նաև Իջևանի սահմանապահ գյուղերի թվով 1000 ընտանիքների: Մարզի մյուս շրջաններում նույնպես կիրականացվի նման աջակցություն` այլ գործարարների կողմից, որի մասին հավելյալ կտեղեկացնեմ: #Մնատանը#Դուխով»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



