Այս հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ-ը՝ Սեդա Սաֆարյանի մասին
ОБЩЕСТВОՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ կիրառված բռնության անթույլատրելիությանը: Այդ մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակ:
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ ստորև.
«Ցանկացած պարագայում է դատապարտելի բռնությունը, որ, ըստ հրապարակումների, կիրառվել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ:
Քանի որ Սեդա Սաֆարյանը կասկած ունի, որ դեպքը կարող է կապված լինել իր մասնագիտական գործունեության հետ, ապա այս հարցը պետք է լինի քրեական վարույթով առաջնահերթ պարզելու ենթակա հարց։ Դա կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։
Երեկ տիկին Սաֆարյանի հետ չստացվեց խոսել. այսօր նորից կկապվեմ։ Հարցը քննարկել եմ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



