Արաքս գյուղում մեկուսացվածների թեստերի արդյունքները հայտնի են
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզի Արաքս գյուղում 14 օր առաջ մեկուսացվածները կորոնավիրուսով վարակված չեն եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանը:
Նա նշեց, որ մեկուսացված ընտանիքն արդեն վերադարձել է գյուղ եւ անցել իր առօրյային, քանի որ բոլորի թեստերի արդյունքները բացասական են եղել:
«Գյուղում այս պահին այլ մեկուսացվածներ եւ վարակվածներ չկան, բոլորն իրենց աշխատանքներով են զբաղված»,- հավելեց գյուղապետը:
Նշենք, որ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1746 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ, 28 պացիենտ մահացել է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



