Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վարչապետն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին

ПОЛИТИКА

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի ու Չեխիայի միջև համագործակցությունը և կարևորել բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Կառավարության ղեկավարն արդյունավետ է համարել այս տարի հունիսին Չեխիա կատարած պաշտոնական այցը՝ ընդգծելով, որ բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությու նները վկայում են հայ-չեխական հարաբերությունների դրական դինամիկայի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:  Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև խորհրդարանական ակտիվ փոխադարձ շփումները և խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում:

Յան Համաչեկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մեծ պատիվ է գտնվել բարեկամ Հայաստանում, և ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության կազմը, որում ընդգրկված են Չեխիայի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Գոհունակություն հայտնելով երկու երկրների փոխհարաբերությունների ընթացքից՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահն ընդգծել է, որ հայ-չեխական կապերը երբևէ նման բարձր մակարդակում չեն եղել, և պաշտոնական փոխադարձ այցերը հենց այդ մասին են վկայում:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը վերաբերող հարցերի և արձանագրել, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: Այս համատեքստում երկուստեք անհրաժեշտ է համարվել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը և համագործակցության ակտիվացումը: Կարևորվել է, մասնավորապես, գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը թույլ է տալիս բացահայտել երկկողմ կապերի զարգացման հնարավորությունները և նախանշել գործակցության նոր ուղղություններ:

Կողմերը քննարկել են նաև ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, միաժամանակ շարունակում է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով ակտիվ գործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը: Պարոն Համաչեկն էլ ասել է, որ անդամակցությունն այս կամ այն ինտեգրացիոն միավորմանը յուրաքանչյուր երկրի որոշումն է, որն արժանի է հարգանքի, և ԵՄ հետ կապերի խորացման համատեքստ ում պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի յուրաքանչյուր պետության նկատմամբ: Յան Համաչեկը վստահեցրել է, որ որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան պատրաստ է հնարավորինս աջակցել Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է  նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և այս հարցում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ: Յան Համաչեկն էլ ընդգծել է, որ որպես Չեխիա-Ադրբեջան բարեկամական խորհրդարանական խմբի անդամ՝ մշտապես ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:

Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Չեխիայի Սենատի և Պատգամավորների պալատի պատվիրակության մասնակցությունը և շնորհակալություն հայտնել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար:

Հայ-չեխական կապերի սերտացման համատեքստում կողմերը բարձր են գնահատել նաև Չեխիայի հայ համայնքի դերակատարությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի իշխանություններին և Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ ս.թ. հոկտեմբերի 14-ին Պրահայի Սուրբ Հոգու միջնադարյան եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին տրամադրելու հարցում ցուցաբերած օժանդակության համար:

Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?