Նոր Նորքում երիտասարդները դանակահարել են իրար
ОБЩЕСТВОՈստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին ապրիլի 26-ին, ժամը 17։47-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 19-ամյա երիտասարդի` թիակի ծակած վերքով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչութունից։
Ժամը 18։44-ին մեկ այլ բժշկական կենտրոնից էլ հաղորդում ստացվել, որ շտապ օգնության խումբը կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 24-ամյա երիտասարդի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17։30-ին,Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդները դանակահարել են իրար:
Պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ժամանակ երիտասարդներից մեկը ապտակել է մյուսի մորը: Փաստով նյութեր են նախապատրաստվում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



