Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անկանխատեսելիություն. ամենախնդրահարույցը հայ-ռուսական հարաբերությունների դաշտում է.

ИНТЕРВЬЮ

Խնդիրը ոչ այդքան Արցախյան հարցի բուն բանակցային գործընթացի համատեքստում է, այլ մի շարք հանգամանքների, որոնց թվում նաև ներքին լսարանի բաղադրիչն ու հայ-ռուսական հարաբերություններն են: Այսպես է կարծում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանը: 

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այս պահին բանակցային սեղանին փաստաթուղթ կա, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում: ՀՀ իշխանության ներկայացուցիչները պնդում են նման փաստաթղթի բացակայության մասին։ Փորձագետն առաջին հերթին նկատում է.

 

«Նախ՝ հայկական կողմի համար ինչ-որ անսպասելիություն կար: Նման հայտարարության չէին սպասում: Եվ հարցն այստեղ այն չէ, թե այդ հայտարարությունը որքանով էր ճիշտ կամ սուտ: Այն անսպասելի էր հայկական կողմի համար, որովհետև իրականում խնդիրը ոչ այնքան բուն բանակցային գործընթացի մասով է, այլ թե դա ինչ արձագանք է ստանում ներքին լսարանում և ինչպես է այն օգտագործվում ներքին լսարանի համար»,-ասաց փորձագետը:

«Առհասարակ նման անսպասելի հայտարարությունը խնդրահարույց է դառնում հասարակության հետ կապերի համատեքստում, և այդ առումով այստեղ թերացում կա: Նման փաստաթուղթ բազմիցս եղել է սեղանին, բազմիցս քննարկել են ՀՀ իշխանությունները, բայց դա փաստ չէ առ այն, որ նրանք ընդունել կամ ստորագրել են դրանք: 

Այսինքն, այստեղ Արցախյան հակամարտության բանակցության մասով որևէ խնդիր չկա, խնդիրն ավելի շատ ներհայաստանյան է: Մասնավորապես, թե իշխանություններն ինչպե՞ս են այդ ամենը ներկայացնում հասարակությանը»,-ասաց նա՝ շեշտելով, որ ամեն ինչ թափանցիկ դարձնելու, ամեն ինչ քննարկելու տրամաբանության ներքո, բնականաբար, մի օր ինչ-որ մի բան պետք է «պայթեր»:

Նա հավելեց՝ իրականում ամեն ինչ չես կարող ասել քո հասարակությանն այն պարզ պատճառով, որ կան նաև չասելու պարտավորություններ. «Ըստ իս, ՀՀ ԱԳՆ-ի կամ իշխանությունների թերացումը առաջին հերթին հենց այստեղ է, որովհետև չեմ կարծում, թե բանակցություններում նրանց վրա ինչ-որ ուժեղ ճնշում կա, և նրանց ինչ-որ բան է պարտադրվել: Բայց փոխարենը կարող էին ներքին լսարանի հետ ավելի գրագետ աշխատել ու այնպես անել, որ խնդիրը չհասներ նրան, որ տարբեր էշելոնի պաշտոնյաներ անընդհատ պնդեին, որ չեն բանակցում»: 

Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին՝ Հ. Բաբայանը նկատեց. «Ս. Լավրովի ասածը, ըստ էության, ենթադրյալ կարգավորման գործընթացի մեթոդաբանության մասին է: 

Մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը արձագանքեց՝ շեշտելով, որ մենք քննարկում ենք տարրերի շուրջ, թե այդ տարրերի նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն կողմերը: Սա նշանակում է, որ դրանք Մադրիդյան սկզբունքների ու տարրերի հետ կապված էլեմենտներն են: Այսինքն, նոր բան, ըստ էության, չկա: 

Ես խնդիրն ավելի շատ հայ-ռուսական հարաբերությունների մեջ եմ տեսնում: Ամենախնդրահարույցն այստեղ, ըստ իս, հայ-ռուսական հարաբերությունների դաշտում է: Անկախ նրանից, թե ինչ է հնչել ՌԴ ԱԳ նախարարի կողմից, և ինչ է կատարվում բանակցություններում, մենք հայ-ռուսական հարաբերություններում որոշակի անկանխատեսելիության ֆենոմեն ենք տեսնում, ինչը շատ վտանգավոր է մեզ համար, մեր արտաքին քաղաքականության համար»,-ընդգծեց Հ. Բաբայանը:

Իսկ ինչո՞ւ: Փորձագետի դիտարկմամբ, հարցը հետևյալն է. «Ռուսաստանն այն եզակի երկրներից է, որի քաղաքականությունը մեզ համար հնարավորինս պետք է կանխատեսելի լինի թե՛ որպես գերտերություն, թե՛ որպես ռազմավարական դաշնակից և թե՛ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»:

Հաշվի առնելով, որ ՌԴ ԱԳ նախարարը խոսել էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասին՝ փորձագետը շեշտեց, որ այդ հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ խնդիրը միայն մեկ տեղում չէ: 

«Իրականում Ռուսաստանի քաղաքականությունը, պետության մտածողությունը և արտաքին քաղաքականության մոտեցումները պետք է անպայման հաշվի առնել: Երբ խոսվում է, օրինակ, նույն «Հարավկովկասյան երկաթուղու» մասին, մենք կարող ենք այս կողմից ասել. «Գիտեք՝ խախտում են արել, կոռուպցիայի հետ կապված խնդիր կա, և մենք մեր օրենքներին համապատասխան պետք է պատժենք կամ քննություն իրականացնենք»:

 

Բայց, մյուս կողմից, պետք է հասկանալ, որ գործ ունես մի կազմակերպության հետ, որը ռուսական հսկա կազմակերպության դուստր ընկերություն է, և շղթան այդպես շարունակելու դեպքում կարող ես նաև ռուսական պետության հետ ինչ-որ խնդիրներ ունենալ, որովհետև այդ ընկերության մեջ պետությունն իր ներգրավվածությունը ևս ունի: 

Ընդհանուր առմամբ, այդ քայլերը դուր չեն գալիս Ռուսաստանին: Երկրի ներսում և սեփական չափանիշներով նման կազմակերպությունների հետ վարվելը, բնականաբար, ուշադրության է հանգեցնելու»,-ասաց Հ. Բաբայանը:

 

«Սա մի օրինակ է, ինչը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների կողմից, համենայն դեպս, գուցե դեռ չկա այն ընկալումը, որ գործ ունեն ոչ թե մեկ այլ երկրի, այլ կոնկրետ Ռուսաստանի հետ: 

Առհասարակ խնդիր առաջացնող պատճառներից մեկը հենց չհասկանալն է, թե, օրինակ՝ ինչպիսի՞ պետության հետ գործ ունես: Այս ամենի գագաթնակետը նաև Յու. Խաչատուրովի հետ կապված դեպքն էր»,-հավելեց մեր զրուցակիցը:

Այս տրամաբանության մեջ դիտարկելով նաև արտաքին քաղաքականության մյուս ուղղությունների և հարաբերությունների հարցը՝ փորձագետը նկատեց.

«Ըստ էության, խնդիրն այն է, որ իշխանությունները երևի փորձում են նույն արշինով շփվել բոլորի հետ՝ չտարբերակել, չհասկանալ, թե, ի վերջո, նրանք ինչ են ուզում, իսկ մյուսներն ինչ են ուզում: 

Օրինակ՝ եթե Ռուսաստանի համար միևնույն է, թե Հայաստանում ժողովրդավարությունն ինչ վիճակում կլինի, առհասարակ կլինի, թե ոչ, կամ էլ ՍԴում ինչ իրավիճակ կլինի, ապա մասնավորաբար Վենետիկի հանձնաժողովին այդ հարցերը հետաքրքրում են: 

Բայց, միևնույն է, երկու դեպքում էլ հայկական կողմն իր սեփական համառությամբ է փորձում առաջ գնալ և հաճախ նաև կոշտ պատասխանել հնչող քննադատություններին: Կարելի է ասել, որ սա գուցե Ն. Փաշինյանի կողմից ձգտելի ինքնիշխանության կամ ինքնուրույնության ինչ-որ դրսևորում է: Իրականում, սակայն, որքան էլ ձգտես դրան, միևնույն է, այսօրվա աշխարհում այդ առումով հնարավոր չէ ինչ-որ բարձր մակարդակի հասնել, և եթե անընդհատ ինքնուրույն լինելու ձգտման մոլուցքը կարող է պետությանը խնդիրների առաջ կանգնեցնել, ուրեմն, միգուցե, ընտրված ճանապարհը ճիշտ չէ»:

Անդրադառնալով նաև հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին, տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թվի ավելացման պաշտոնական տվյալներին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ Ադրբեջանը պարզապես շարունակում է այն քաղաքականությունը, որն ինքը վարել է՝ շարունակում է հրադադարը խախտել, շարունակում է առաջնորդվել ստատուս քվոն փոխելու իր նպատակադրվածությամբ:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию