Կոտրել էր մեքենայի ապակին ու սրահից պայուսակ գողացել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
ОБЩЕСТВОԱպրիլի 12-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ նույն օրը, ժամը 13-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, Շահումյանի գերեզմանատան տարածքում կայանած իր մեքենայի ապակին կոտրել և սրահից հափշտակել են պայուսակ, որի մեջ եղել էին բջջային հեռախոս, փող ու փաստաթղթեր։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվեց կասկածյալի ինքնությունը։
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի 41-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Նախապատրաստվում են նյութեր։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



