Առաջիկա 10 օրում գնալու ենք սահմանափակումների նվազեցման. Փաշինյան
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն առաջիկա 10 օրում գնալու է սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի: Տնտեսական գործունեության բոլոր ոլորտները կբացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունն անվտանգության կանոնների պահպանման տրամաբանություն կսահմանի
Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, նոր սահմանափակումներ են դրվելու, թուլացվելու է ռեժիմը, թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել, ժամերը կսահմանի պարետը՝ առավոտյան ժ. 10-12, երեկոյան ժ. 19:00-21:00, պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են իրար հետ զբոսանքի դուրս գալ»:
Փաշինյանը հավելեց նաև․ «Բոլորդ պատրաստվեք, որ մի տարի կորոնավիրուսը լինելու է, և եթե մենք չսովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն ձևով, կոլապս ենք ունենալու»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



