Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կո­յու­ղագ­ծի կա­ռուց­ման հստակ ժամ­կետ­ներ առայժմ չեն նշվում»

ОБЩЕСТВО

Դեռևս տարեսկզբին «Փաստն» անդրադարձել էր խնդրին, որն առկա է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Նորագավիթ թաղամասում: Ավելի կոնկրետ՝ թաղամասի 13-րդ և 14-րդ փողոցներում գտնվող սեփական տները կոյուղի չունեն։

 Կեղտաջրերը կուտակվում են բնակելի տների տակ։ Դա մի կողմից կարող է հանգեցնել հակասանիտարական վիճակի, մյուս կողմից՝ թուլանում են տների հիմքերը։ Թաղամասի բնակիչները մեզ հետ զրույցում նշել էին, որ արդեն մի քանի տարի է՝ դիմում են պետական տարբեր գերատեսչությունների խնդրին լուծում տալու նպատակով։ 

Գերատեսչություններն էլ իրենց հերթին նշել էին՝ հետամուտ են խնդրի լուծմանը, կատարվելու են նախագծային աշխատանքներ և հաշվարկներ, հիմնական խնդիրը կապված է նաև ֆինանսների հետ: Բնակիչներն անգամ համաձայն էին ամեն ինչ կատարել սեփական միջոցներով, բայց այդ դեպքում պետք է ունենալ գերատեսչությունների պաշտոնական թույլտվությունը՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար: 

Ստացվում է, որ բնակիչներին խնդիրը լուծելու հարցում չեն մերժում, պատշաճ կարգով պատասխանում են բոլոր նամակ-դիմումներին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»։

 

Դեռ այն ժամանակ մեր հրապարակմանն օպերատիվորեն արձագանքեց Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմը, մասնավորապես՝ նյութի հրապարակումից անմիջապես հետո բնակիչների հետ կապ էին հաստատել աշխատակազմից։ 

Հավաստիացրել էին՝ խնդիրը շարունակում է մնալ վարչական շրջանի ղեկավարի ուշադրության կենտրոնում, որը գործուն քայլեր է կատարում դրան լուծում տալու համար։ 

Տեղեկացրել էին նաև, որ արդեն իսկ թաղամասում սկսվել են նախապատրաստական աշխատանքներ, կատարվում են չափումներ, իսկ բուն աշխատանքները, ինչպես բնակիչներին տեղեկացրել են վարչական շրջանի կոմունալ բաժնից, կմեկնարկեն այս տարվա գարնանը։ Բնակիչներին տրվել է բանավոր խոստում, որ թաղամասում այս տարի արդեն կգործի կոյուղի։ 

Օրերս, սակայն, հերթական ահազանգն ենք ստացել թաղամասի բնակիչներից, որոնք կրկին հուսահատության գիրկն են ընկել: Տեղացող անձրևները նրանց կրկին անելանելի դրության մեջ են գցել: Ողջ կոյուղաջուրը լցվել է նկուղները, ստիպված են եղել սեփական ուժերով մաքրել դրանք կամ էլ վճարել անհատներին՝ այդ աշխատանքը կատարելու համար: Նույն պատկերը կրկնվում է ամեն անգամ, երբ հորդառատ անձրևներ են տեղում: «Փաստի» հետ զրույցում բնակիչները նշում են՝ լիահույս էին, որ գարնանը կսկսվեին որոշակի աշխատանքներ, հասկանում են նաև, որ կորոնավիրուսային համաճարակն իրար խառնեց նախատեսված բոլոր ծրագրերը, սակայն այս օրերին տեսնում են, որ թե՛ իրենց, թե՛ մյուս համայնքներում կատարվում են ասֆալտապատման կամ էլ այլ բնույթի աշխատանքներ՝ պահպանելով անվտանգության կանոնները: 

Նրանք նշում են՝ հերթական զանգերը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմ անպատասխան չեն մնում, սակայն իրենք չեն ստանում հստակ պատասխան հատկապես մեկ հարցի՝ կա՞ն կոնկրետ ժամկետներ, թե երբ են իրենց թաղամասում սկսվելու օրհասական խնդրի լուծմանն ուղղված աշխատանքները: 

«Փաստը» խնդրի մասին պարզաբանում ստանալու համար դիմեց Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին, որտեղ նշեցին, որ տվյալ հարցերով պետք է դիմենք Երևանի քաղաքապետարանին: Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցերում հիմնական շեշտադրումները հետևյալն էին`ի՞նչ փուլում են կոյուղու գծագրման աշխատանքները, կատարվել են արդյո՞ք նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաև կարո՞ղ են նշել աշխատանքների մեկնարկի հստակ ժամանակացույց, և թե մոտավոր հաշվարկներով ե՞րբ բնակիչները կունենան կոյուղի:

Երևանի քաղաքապետարանը մեր այս հարցադրումներին ի պատասխան նշել է հետևյալը. «Երևանի քաղաքապետարանի և «Էտալոն Գրուպ» ՓԲԸ-­ի միջև 2020 թվականի փետրվարի 17-ին կնքվել է Նորագավիթ 13-րդ փողոցի կոյուղագծի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր: 

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված հասցեի նախագծանախահաշվային փաստաթղթերն ընդունելուց հետո կքննարկվի նաև Նորագավիթ 13-րդ փողոցի կոյուղագծի կառուցման շինարարական աշխատանքների համար համապատասխան գնման գործընթաց իրականացնելու հնարավորությունը: Հետագայում կքննարկվի նաև Նորագավիթ 14րդ փողոցի մասով նմանատիպ ծրագիր իրականացնելու հնարավորությունը, ինչի վերաբերյալ կտրվի լրացուցիչ պարզաբանում»: 

Հ.Գ. Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը ստիպեց որոշակի ծրագրեր հետաձգել՝ հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը, ակնհայտ է, սակայն, որ կան խնդիրներ, որոնց լուծումը խիստ հրատապ է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами