Կորոնավիրուսից երեկ մահացած պացիենտները եղել են 47 և 69 տարեկան, ունեցել են խրոնիկ հիվանդություններ. ԱՆ խոսնակ
ОБЩЕСТВОԱպրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 47 և 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-գրել է նա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



