Տիեզերքի խորհուրդը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
ЛАЙФԳաղտնիք չէ, որ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին որոշակի երկնային մարմին է հովանավորում ու ղեկավարում։ Այս տեսանկյունից հատկապես հետաքրքիր է լսել այն կարևոր խորհուրդները, որ Տիեզերքը տալիս է Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին։
Խոյ
Դուք շատ ակտիվ մարդ եք, որը փորձում է ամեն ինչ հասցնել և բոլորին օգնել։ Ձեր էներգիան կարծես բավականեցնում է բոլորի համար, բայց չի հերիքում հենց ձեզ համար։ Այս իմաստով տիեզերքի՝ ձեզ ուղղված գլխավոր խորհուրդն է. «Սովորեք մտածել ինքներդ ձեր մասին»։ Հավատացեք, որ առողջ էգոիզմը հենց այն է, ինչ պակասում է ձեզ երջանիկ լինելու համար։
Ցուլ
Դուք շատ եք աշխատում և բավական շատ բան գիտեք։ Բաց դա չի նշանակում, թե դուք շրջապատից ավելի խելացի եք։ Ավելորդ ինքնավստահությունն ու կամակորությունը ձեզ թուլացնում են։ Այդ պատճառով Տիեզերքը ձեզ համար հետևյալ խորհուրդն է պատրաստել. «Լսեք, թե ինչ են ասում իմաստուն մարդիկ»։
Երկվորյակներ
Դուք շփվող և տրամադրություն ստեղծող մարդ եք։ Իհարկե, երբեմն ձեր մարդամոտությունը ձեզ հետ չար կատակներ է խաղում, քանի որ շատախոսությունն ու բամբասանքի նկատմամբ սերը կարող են շրջապատի հետ վատթարացնել հարաբերությունները։ Տիեզերքի գլխավոր խորհուրդը ձեզ այսպիսին է. «Մի բարձրաձայնեք ձեր մտերիմների գաղտնիքները»։
Խեցգետին
Դուք ծնված եք ընտանեկան կյանքի համար, բայց մի բաց կա, որ խանգարում է ձեզ գտնել ձեր երկրորդ կեսին։ Դուք չափազանց բծախնդիր եք և սովոր չեք վստահել մարդկանց։ Տիեզերքը խորհուրդ է տալիս ձեզ. «Ձեր երջանկությունը ձեր կողքին է, պարզապես ուշադիր նայեք ձեր շուրջը»։
Առյուծ
Դուք լավ մարդ եք ու հրաշալի ընկեր, լավ կազմակերպիչ ու փայլուն բիզնեսմեն։ Եվ միակ բանը, որ փչացնում է այս կատարյալ կերպարը ձեր եսասիրությունն ու գոռոզությունն է։ Այս տեսանկյունից Տիեզերքը ձեզ խորհուրդ է տալիս. «Ավելի մարդկային եղեք մարդկանց նկատմամբ և նրանք ձեզ վարձահատույց կլինեն»։
Կույս
Ձեր կազմակերպվածությանը շատերն են նախանձում։ Միակ բանը, որ հունից հանում է մարդկանց, դա ձեր ցանկությունն է՝ նրանց ավելի լավը դարձնելու։ Այդ կապակցությամբ ձեզ համար պատրաստված խորհուրդը հետևյալն է. «Սովորեք ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ իրենց բոլոր թուլություններով և թերություններով հանդերձ»։
Կշեռք
Դուք մանկուց ձգտում ունեք դեպի գեղեցիկը։ Սակայն կյանքը դաժան բան է, և բարեկեցիկ ապրելու համար դուք ստիպված եք մի կողմ դնել սեփական ցանկությունները և զբաղվել չսիրած գործով։ Այդ պատճառով Տիեզերքը ձեզ հետևյալ խորհուրդն է տալիս. «Զբաղվեք նրանով, ինչը ձեզ հաճույք է պատճառում։ Միայն այդ դեպքում դուք իրոք հաջողակ կլինեք»։
Կարիճ
Դուք շատ գործունյա եք և կարող եք կյանքում հասնել այն ամենին, ինչին կցանկանաք հասնել։ Դուք հսկայական ներուժ ունեք և կա միայն մեկ պատճառ, որը ձեզ չի թողնում ներդաշնակության հասնել։ Այդ պատճառով Տիեզերըք ձեզ խորհուրդ է տալիս. «Սովորեք ամեն մի գործ իր ավարտին հասցնել»։
Աղեղնավոր
Ձեզ կարելի կլիներ երկրագնդի վրա ամենաերջանիկ մարդն անվանել, եթե չլիներ մի մանրուք։ Դուք հաճախ վանում եք ձեզանից այն մարդկանց, որոնք կյանքի տվյալ փուլում ձեզ համար հետաքրքիր չեն կամ օգուտ չեն տալիս։ Իսկ դա չափազանց վատ է։ Այդ պատճառով էլ ընդունեք Տիեզերքի հետևյալ խորհուրդը. «Գնահատեք ու փայփայեք ձեր ընկերներին, հարազատներին ու ծանոթներին»։
Այծեղջյուր
Շարունակությունն՝ ասյտեղ