Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մարդիկ ավելի պահանջատեր և հետևողական են դարձել. շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը սկսում է կայանալ»

ОБЩЕСТВО

Past.am

Արտակարգ դրության առաջին օրերին, բայց հատկապես այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում ևս կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ ունենք, սպառողական շուկայում եղան թե՛ գնային տատանումներ, թե՛ մեծ ծավալի խուճապային գնումներ:

«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե այս ընթացքում քաղաքացիներից ի՞նչ հիմնական դժգոհություններ ու մտահոգություններ են ստացել: Նա նշում է՝ գնային փոփոխությունների մասին ինքը դեռ այն ժամանակ տեղեկացրել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որը բավական լուրջ հսկողություն իրականացրեց շուկայում: «Այս ընթացքում լավ էր նաև, որ ԵԱՏՄ մի շարք ապրանքներ Հայաստան էին ներկրվում առանց մաքսատուրքի: Այդ պատճառով նաև որոշակի ապրանքատեսակների՝ հավի մսի, շաքարավազի, կարագի և այլ ապրանքների դեպքում եղավ գների իջեցում»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Չիլինգարյանն՝ ընդգծելով, որ կառավարությունը ևս բավական հստակ աշխատանք տարավ, այդ պատճառով գների հետ կապված հարցերը բավական արագ կարգավորվեցին:

Նշում է՝ կարանտինային այս օրերին ստացել է բազմաթիվ բողոքներ: «Շատ էին բողոքները կապված ավիատոմսերի հետ: Մարդիկ տոմսեր էին գնել և կանգնել փաստի առաջ՝ եթե նույնիսկ ոչ այժմ, ապա գոնե հետո կկարողանա՞ն այդ տոմսերն օգտագործել՝ վերադարձնել կամ մեկնել արտերկիր: Այս առումով շատ տուրիստական ընկերությունների հետ բավական դժվար էր կապի դուրս գալը, քանի որ շատերն ուղղակի չէին պատասխանում զանգերին կամ էլ հստակ պատասխաններ չէին տալիս: Հետո արդեն խնդիրներ եղան սպառողական շուկայում, մասնավորապես ապրանքների վերադարձի հետ կապված: Տեսեք՝ արտակարգ դրության ժամանակահատվածը համարվում է ֆորս-մաժորային իրավիճակ, և քաղաքացին, անկախ իր կամքից, որոշակի իրադարձություններից հետ է մնում, և երբ նա իր գնած ապրանքը չի վերադարձնում գնման օրվանից հետո 14-օրյա ժամկետում, այլ դա անում է ավելի ուշ, սա խախտում չպետք է համարվի, քանի որ այս օրերին առևտրի շատ կենտրոններ չէին գործում պարետի ցուցումով»,-նշում է մեր զրուցակիցը: Նա նաև ընդգծում է՝ այս շրջանում սննդի որակի հետ կապված բողոքներ չի ստացել, բողոքներ են եղել կապված ալկոգելի հետ, որոնցում սպիրտի տոկոսային հարաբերակցությունը չի եղել պատշաճ քանակով, խնդիրներ են եղել նաև ծավալի հետ:

Չիլինգարյանը նաև հետաքրքիր արձանագրում է անում: Երբ իրեն տարբեր տեսակի բողոքներով դիմում են քաղաքացիները, իսկ նա էլ իր հերթին դիմում է պետական գերատեսչություններին կամ էլ մասնավոր տնտեսվարողներին, հարցերը մեծ մասամբ լուծում են ստանում: Ստացվում է՝ բոլոր շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը սկսում է կայանալ: «Բավականին բան է փոխվել: Բարձրացել է իրավագիտակցության մակարդակը, մարդիկ պահանջատեր են դարձել և հետևողական են իրենց գնած սննդի որակի, ժամկետի և բաղադրության վերաբերյալ: Տնտեսվարող սուբյեկտները ևս սկսել են էլ ավելի պատասխանատու վերաբերել իրենց արտադրանքի որակին: Գիտակցում են՝ հաճախորդը կարևոր է, շուկայում դիրք գրավելը ու պահպանելն՝ անհրաժեշտ, և եթե որևէ խնդիր լինի, ապա դա միանշանակ սև բիծ է թողնելու նրանց հետագա աշխատանքի վրա: Տնտեսվարողները բավական լուրջ են վերաբերում նաև սպառողների պաշտպաններին, փորձում լուծում տալ առաջացած խնդիրներին»,-ընդգծում է Չիլինգարյանը՝ հավելելով, որ իրենց առաքելությունն է լսել քաղաքացուն, փորձել օգնել նրան օրենքի շրջանակներում. «Օրենքով մեզ տրված լիազորություններն, ավաղ, սահմանափակ են, ինչը բավականին խնդիրներ է ստեղծում մեզ համար: Բայց սպառողների պաշտպանները և տնտեսվարող սուբյեկտներն իրենց մեջ փորձում ենք լուծել առաջացող խնդիրները»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Լուսինե Առաքելյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами