Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պետք է շնորհակալ լինել ՌԴ-ին, որ բացահայտում է դավաճանական տիպի բանացկությունների փաստը և դրանում Հայաստանում ստեղծում բողոքի ալիք. Հայկ Մարտիրոսյան

ПОЛИТИКА

Միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ արած հայտարարությունների մասին: Ըստ նրա՝ ռուսաստանցի պաշտոնյան բացել է բանակցություններից փակագծեր, քանի որ Մոսկվայում հոգնել են պաշտոնական Երևանի՝ սեփական պարտության շուրջ բանակցելուց, բայց բլեֆով ստանձնվող պարտականություններից բլեֆով խուսափելուց:

-Պարո’ն Մարտիրոսյան, նախորդ շաբաթվանից մեզանում ամենաշատ քննարկված թեման ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն են ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ըստ որոնց, հիմա հակամարտության կողմերը քննարկում են կարգավորման փուլային տարբերակը: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է ռուսաստանցի արտգործնախարարը հիմա բացում փակագծեր բանակցություններից:

- Որովհետև Մոսկվայում հոգնել են պաշտոնական Երևանի՝ սեփական պարտության շուրջ բանակցելուց, բայց բլեֆով ստանձնվող պարտականություններից բլեֆով խուսափելուց: Բացի դրանից՝ Մոսկվայում ակնհայտորեն տանել չեն կարող Երևանի հարաբերականորեն նոր իշխանություններին: Կրեմլի համար Երևանի Հանրապետության հրապարակում նստած են մի խումբ պլեբեյներ, որոնց հիմքն ու հենարան այլևս, ի տարբերություն երկու տարի առաջվա իրականության, ոչ թե ողջ ժողովուրդն է, այլ արդեն սպեցիֆիկ խավ հանդիսացող պլեբսը: Խոսքը դեռևս այս իշխանություններին հավատալ ցանակցողների մասին չէ:

Խոսքը այս իշխանության ֆանատիկոսների, երկրպագողների և վարչապետամոլների մասին է հիմնականում: Եվ այդպիսի՝ իրենց համար անկանխատեսելի, իրենց առջև ամեն ռևերանս անող, իրենց առջև ինքնանվաստացող, բայց հետո իրենց բլեֆով խաբող իշխանությունների հետ, որոնց նաև իրենք չեն հարգում, Մոսկվան չի ուզում գործ ունենալ: Եվ պարզապես բացահայտում է քարտերը, մերկացնում Փաշինյան-Մնացականյան արտաքին հարաբերություններում տանդեմի արածներն ու բանակցությունները ու դրանով փորձում արդեն նրանց դիրքերը սասանել հենց Հայաստանի ներսում: Ամեն բան այդ առումով շատ պարզ է և շատ հասկանալի: Եվ այդ հարցում նույնպես ես Մոսկվային չեմ մեղադրում:

Ընդհակառակն՝ պետք է շնորհակալ լինել, որ բացահայտում են, ըստ էության, դավաճանական տիպի բանացկությունների փաստը և դրանում Հայաստանում ստեղծում բողոքի ալիք, որ ոչ միայն իրենց ցանկացածով իշխանության դեմ է ուղղվում, այլև արդեն իրենց կամքից անկախ, Հայաստանում ձևավորվում է դժգոհության ալիք՝ ընդդեմ փուլային տարբերակով Հայաստանի հաստատ պարտության շուրջ բանակցությունների առկա ձևաչափի: Իսկ Մոսկվան շատ ավելի հարգալից կվարվեր մի իշխանության հետ, որ իրենց գրպանում չէր լինի, կդրսևորեր իրեն որպես բարեկամ ուժ, բայցև չէր բանակցի սեփական պարտության վերաբերյալ բանակցային բովանդակության շուրջ և այն էլ՝ վատթարագույն՝ փուլային տարբերակով գնալու մասին: Եվ պետք չէ խաբել դաշնակիցներին կամ ոչ դաշնակիցներին: Բոլորի հետ պետք է անկեղծ, ուղիղ և արժանապատիվ լինել և մերժել իմանալ, ավելի շուտ՝ կարողանալ: Արժանապատիվ մերժումը սեղանի հակառակ կողմում նստածները կարող են մարսել՝ համաձայնությունն ու դրան հետևող էժանագին խաբեությամբ սեփական իշխանության շահերի հանուն՝ սեփական երկրի շահերի դեմ տված խոստումից հրաժարվելը՝ ոչ: Եվ դա խնդիրներից մեկն է միայն:

-Հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարի, հայտարարեց, որ դեմ են այդ փուլային տարբերով կարգավորման առաջարկներին: Նախկինում հայտարարում էին, որ բանակցություններ չեն վարում, բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է կատարվում իրականում փակ բանակցություններում: Արդյո՞ք հայկական կողմը հավատարիմ չի մնացել իր խոստմանը՝ այս հարցում լինել թափանցիկ հանրության առջև:

-Իհարկե չի եղել: Եթե բանակցող երեք կողմերից երկուսը միևնույն բանն են ասում, իսկ երրորդը՝ բանակցության բովանդակությունն ու բնույթը հանրայնացվելուց հետո իր պատասխան մի հայտարարությամբ, ըստ էության, հաստատում է դա, իսկ մյուսով՝ իբրև թե հերքում՝ ակնհայտ է, որ ցավոք սրտի՝ առաջին երկուսը ճիշտ են խոսում և ճիշտն են ասում:

Եվ եթե ռուսները ստեին՝ ապա հայկական կողմը պարտավոր էր դեսպանին ԱԳՆ հրավիրել և բողոք հայտնել: Բայց չարեցին, որովհետև ռուսները չէին ստում: Հիմա, իհարկե, կգտնվեն երկրի առաջին աներորդու պես մտածող մարդիկ, որ կասեն, թե «դաշնակից պետության հետ հարաբերություն չփչացնելու համար չեն կանչել դեսպանին», բայց դա նույնպես կլինի ապուշ բացատրությունների ոլորտից: Ճիշտ այնպես, ինչպես ստեղծված իրավիճակն է:

- Հետաքրքրական է, որ ժամանակին փուլային տարբերակին դեմ դուրս եկած Ադրբեջանը, վերջին քննարկումների նկատմամբ չեզոքություն դրսևորեց: Ի՞նչ կարող է դա նշանակել: Ի՞նչ կարող է փոխված լինել բանակցային գործընթացում:

-Դա նշանակում է, որ ադրբեջանցիներն ավելի են իմաստնացել և հասկացել են, որ քանի որ հայերը տասնամյակներ շարունակ իրենք իրենց այս բանակցություններով ծուղակը տարան, իսկ իբրև թե հեղափոխական նոր իշխանությունն այդ ծուղակն ավելի խորացրեց, ուրեմն ավելի լավ է մաքսիմալիստական մոտեցումները փոխարինել իրատեսականով, և միանգամից Արցախն ու հարակից հայկական ազատագրված տարածքները Հայաստանից պահանջելու փոխարեն՝ պահանջել ու համաձայնել դրանք մաս-մաս ստանալուն: Մինչև հերթը կհասնի Երևանին, որն արդեն վաղուց են պահանջում, և որը ստանալն ազատագրված տարածքների ստացումից հետո միայն մեկ-երկու տասնամյակի հարց կլինի մաքսիմում:

- Սերգեյ Լավրովի հայտարարություններից և դրանց հաջորդած հայկական կողմի արձագանքներից նկատելի է, որ որոշակի լարվածություն կա հայ-ռուսական հարաբերություններում՝ չնայած նրան, որ նոր իշխանությունները՝ ի դեմս երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտապես հայտարարել են, որ Ռուսաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ: Այս հարցում որքանո՞վ են անկեղծ եղել մեզ հետ ՀՀ իշխանությունները:

-Եթե Երևանում համարում են, որ իրենց շողոքորթությունները Մոսկվայում ընդունում են որպես «հրաշալի» հարաբերությունների վկայություն, սխալվում են: Մոսկվայում գավառական չտեսներ չեն նստած, որ բլեֆային շողոքորթանքն ու ինքնակամ վասալությունն ընդունեն որպես հրաշալի հարաբերությունների նշան: Այդպիսի հարաբերություններ ունենալու համար պետք է նախ հարգանք վայելել: Իսկ հարգանք վայելում են, երբ հզորի առջև չեն ճկվում: Երբ ընդառաջ են գնում՝ բայց ոչ սեփական շահերի հաշվին: Երբ անկեղծ են, ուղիղ կեցվածքով և անվախ: Իսկ անկեղծ, իհարկե չեն եղել: Իսկ ո՞ր հարցում են այս իշխանություններն անկեղծ եղել ժողովրդի հետ: Մենք դա արդեն 2018 թվականի վերջին սկսեցինք հստակ տեսնել: Արդյո՞ք երկու տարի անց Հայաստանում նույնքան շատ են մարդիկ, որոնք կարծում են, թե նոր իշխանություննեն անկեղծ են եղել իրենց հետ:

- Արդյոք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հնարավոր վատթարացումը չի՞ վտանգի մեր արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական համակարգերի զարգացումը: Մինչ այժմ կարողացե՞լ ենք մեզ համար այլընտրանք գտնել Ռուսաստանի փոխարեն:

- Հայաստանը Ռուսաստանին, եթե չասենք ավելի, ապա նույնքան հաստատ պետք է և անհրաժեշտ, որքան Հայաստանին՝ Ռուսաստանը: Ռուսաստանի հետ պետք չէ վատ հարաբերություններ ունենալ: Դա անմտություն կլիներ: Ռուսաստանի հետ պետք է արժանապատիվ հարաբերություններ ունենալ: Հասկանալ սեփական շահը և խստորեն պաշտպանել այն, եթե մի շարք հարցերում այդ շահերը չեն համընկնում և հատկապես եթե հակասում են իրար: Հայաստանում որևէ իշխանություն դեռևս չի պաշտպանել սեփական երկրի շահը: Վասալաբար կքել են իրենց դաշնակից գերտերության առջև և ելել այն տեսանկյունից, թե եթե Ռուսաստանում որոշ իշխանական ուժեր չստանան այն, ինչ ուզում են, ուրեմն Հայաստանը կկործանվի: Եվ ոչ ոք, ոչ ոք երբեք չի մտածել, որ եթե կործանվի Հայաստանը՝ կկործանվի և Ռուսաստանը:

Այո՛, Ռուսաստանի աքիլլեսյան գարշապարը Հայաստանն է, որ խցանի պես կանգնած է նրա և նրա տրոհումն ու մասնատումը երազող տարածաշրջանային այլ ուժերի մեջտեղում: Եվ եթե այդ խցանը վերանա, կբացվեն և այդ հսկա երկրի հսկա դարպասները, որոնք պաշտպանել այլևս հնարավոր չի լինի: Գավառական ստրկամտությունը Երևանում պետք է վերանա: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանի հետ արժանապատիվ բարեկամությունը հնարավոր է, պետք է հասկանանք, որ այսպես ինքնաստորացվելով՝ թույլ ենք տալիս, որ մեզ նույնպես անպայմանորեն ստորացնեն և անընդհատ ու անընդհատ ավելին ու ավելին պահանջեն: Եվ դրանում մենք ենք մեղավոր:

Մենք չունենք վերև ձգտող ազատամիտ քաղաքական գործիչներ, մենք չենք ունեցել անցյալ հարյուր տարիների ընթացքում: Խորհրդային Հայաստանի մի շարք ղեկավարներ անգամ մտքով ու հոգով ավելի ազատ էին Մոսկվայի հետ հարաբերություններում (իհարկե, իրենց անազատության մեջ թույլատրելիի շրջանակներում), քան նրանք, որ դարձան իբրև թե անկախ Հայաստանի ղեկավարներ: Եվ այսօր էլ այդպես է: Այդ շղթան կոտրել է պետք:

Գավառական, անինքնասեր և օտարավախ մտածողությունից զերծ իշխանություն է պետք Հայաստանին: Մենք կորցրել ենք մեր երկրի մեծագույն մասը: Եվ եթե հիմա կանգ չառնենք ու շարունակենք սատարել ապազգային ուժերին, կկորցնենք և վերջին այս հողակտորը:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт