«Հրապարակ». Փաշինյանը հրահանգել է՝ ամեն գնով հայտնաբերել Գուրգեն Խաչատրյանին. բերման ենթարկվածներ կան
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու համար իշխանությունները եւ մասնավորապես ԱԱԾ-ն գերագույն ճիգեր են գործադրում։
Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ամեն գնով հայտնաբերել նրան, իսկ չհայտնաբերելու դեպքում սպառնացել է պատժել պատասխանատուներին։ Վարչապետի հրահանգը կատարելու համար ԱԱԾ-ն հուսահատ քայլեր է ձեռնարկում։ Երեկ բերման են ենթարկվել մի քանի անձ, որոնց կասկածում են Գուրգեն Խաչատրյանի փախուստը կազմակերպելու հարցում, չնայած ապացույցներ չունեն։
Հավանաբար, հույս ունեն, որ բերման ենթարկված անձինք ԱԱԾ «պադվալներում» մնալով կորոշեն օգնել քննիչներին հայտնաբերելու Գ․ Խաչատրյանին»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



