Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրավիճակից դուրս գալու ելք կարող է լինել ԱԺ նոր ընտրությունները. Աշոտյանը՝ Արցախի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. Politik.am

ПОЛИТИКА

Արցախյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան բանակցությունների հետ կապված արած բացահայտումների եւ ներհայաստանյան քաղաքական կյանքի այլ իրողությունների մասին Politik.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։

 

Հարց․ Պարոն Աշոտյան ձեր գնահատմամբ ինչ է կատարվում Արցախի շուրջ։ Լավրովը հայտարարեց, որ քննարկվում է փուլային լուծման տարբերակ ու Հայաստանի իշխանությունները Փաշինյանի և Մնացականյանի բերանով ըստ էության հաստատեցին։

Պատասխան․ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, առաջին մտահոգությունը, որ հայտնել ենք Արցախի հարցում իր ոչ-կոմպետենտ, ոչ հստակ, ոչ թափանցիկ գործելաոճն է։ Այդ մտահոգություններն ամիս առ ամիս սկսեցին հաստատվել, քանի որ ակնհայտ էր, որ տեղի է ունենում գործընթաց, որը շահեկան չէ Հայաստանի եւ Արցախի համար։ Սակայն այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում էր հայ հասարակությանը կերակրել կենացային մակարդակի, իրական դիվանագիտությունից հեռու, գնալով ավելի վտանգավոր դարձող ձեւակերպումներով, որոնք վկայում էին այն մասին, որ Հայաստանի գործող վարչապետը մի կողմից չի պատկերացնում խնդրի ողջ լրջությունը եւ էությունը, մյուս կողմից շարունակում է պոպուլիզմ դրսեւորել նաեւ արտաքին քաղաքականության մեջ, Արցախյան հարցի նման կարեւոր հարցով։ Այս համատեքստում Լավրովի հայտարարությունը բացարձակ անակնկալ չէր, քանի որ մերկացրեց Արցախի շուրջ ընթացող գործընթացների ողջ էությունը, եւ փաստացի Հայաստանի գործող իշխանություններին դեմ տվեց պատին եւ բացահայտեց այս իշխանությունների՝ ներսում եւ դրսում տարբեր բովանդակություն հրամցնելու վտանգավոր խաղերը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը խոսել է ոչ միայն իր անունից, այլ նաեւ կարծեք թե համանախագահ երկրների անունից, որովհետեւ Լավրովի հայտարարությունը չհերքվեց ոչ միայն Փաշինյանի եւ Զոհրաբ Մնացականյանի կողմից, ավելին,  փաստացի հաստատվեց, այլ նաեւ լուռ համաձայնություն ստացավ նաեւ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների կողմից։ Լավրովը բացահայտեց, որ կան բանակցություններ, կա փաստաթուղթ, ավելին, դա փուլային լուծում է ենթադրում, որը ամենից ոչ հայանպաստ լուծումն է, եւ Նիկոլ Փաշինյանը երեկ երեք անգամ անդրադառնալով խնդրին, երեք անգամ էլ տարբեր բառախաղեր ու աճպարարություններ անելով հաստատեց, որ Լավրովը ճիշտ էր, իսկ ինքը ստում էր։


Հարց․ Տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում մենք արձանագրել ենք այն հակասությունները, որոնք կան Փաշինյանի խոսքում Արցախի խնդրի մասով։ Ինչու է վարչապետն ասում, որ բանակցություններ չկան, սեղանին փաստաթուղթ չկա, իսկ հետո ստիպված ընդունում է, որ և բանակցություններ կան և կա քննարկվող փաստաթուղթ։

Պատասխան․ Նիկոլ Փաշինյանի պահվածքը երեկ ԱԺ-ում շատ մտահոգիչ էր, որովհետեւ չունենալով բովանդակային որեւէ անդրադարձ, որեւէ փաստարկ, նա դիմեց այնպիսի հռետորաբանության, որ ինչ կուզեմ դա էլ կանեմ, ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ։ Այստեղ պետք է ջանք գործադրել, որպեսզի վարչապետին քաղաքակիրթ պատասխան տալ, քանի որ առաջին մտքերը որ գալիս են նման պահվածքի գնահատականների համար, ցենզուրայից դուրս են։  Դրան գումարեք նաեւ այն հանգամանքը, որ ժողովուրդը չի տվել Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցով բանակցելու մանդատ, եւ Ալիեւի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հերթական ռեւերանսները կատարվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակաբար արժեզրկում է Հայաստանի դիրքերը բանակցությունների ընթացքում, երբ ամբողջ ադրբեջանական քարոզչական դաշտը միտված է նրան, որ Հայաստանին հանեն մեղավոր կողմ բանակցությունների տապալման համար, երբ ադրբեջանական մամուլը հեղեղված է Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանին վիրավորող վերլուծականներով, եւ այս  ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանի երեկվա ռեւերանսները պարզապես անհասկանալի են։ Լավ տղերք, դուք կարող է թասիբ չունեք եւ կարող է մարսեք Ադրբեջանի եւ Ալիեւի վերաբերմունքը ձեր նկատմամբ, բայց երկիրը եւ ժողովուրդը հո թասիբ ունի։  Ձեր պատվին չեք կարողանում դրսում տեր կանգնել, բայց երկրի պատվին տեր կանդնել հո պարտավոր եք։ Իսկ եթե չեք կարողանում տեր կանգնել դրսում երկրի պատվին, գնացեք, գնացեք քանի դեռ ուշ չէ եւ մի խաղացեք Հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի պատվի հետ։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show