Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:
Նախագահի խոսքով՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու և զարգացնելու գործին:
Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի ընտրված նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



