Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնուհետեւ Հաղթանակի զբոսայգի (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՍերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ թոռնիկի հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և հայրենիքի նվիրյալ բոլոր հայորդիների հիշատակին:
Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի՝ ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի շիրիմին և գլուխ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում նահատակվածների անմահ հիշատակին»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



