Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի մարզիչը` Հայաստանի հետ խաղի մասին
СПОРТՖուտբոլի Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն անդրադարձել է Հայաստանի հետ առաջիկա խաղին:
«Երեւանում կայանալիք խաղը շատ կարևոր է լինելու: Ցանկանում ենք հնարավորինս շուտ ապահովել մեր տեղը Եվրոպայի առաջնության եզրափակչում: Հարկավոր է, որ կենտրոնացված գործենք, քանի որ Հայաստանի հավաքականն ունի որակյալ ֆուտբոլիստներ: Նրանց համար մոտիվացնող է լինելու նոր մարզչի առկայությունը»,- Սանտուշի խոսքերը մեջբերում են պորտուգալական ԶԼՄ-ները:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



