11 բան, որոնք տղամարդիկ ատում են հարաբերություններում
ЛАЙФ1. Դու չափազանց շատ բան ես պահանջում նրանից
Դու ուզում ես քո տղամարդուն երջանիկ դարձնել ու ցանկանում ես, որ նա նույն բանն անի քեզ համար: Բայց երբ դու սպասում ես, որ նա կատարի քո յուրաքանչյուր քմահաճույք, երբ դու անընդհատ նրանից պահանջում ես ուշադրություն կամ ճկվում ես նրա առջև՝ նրան գոհացնելու համար, միայն թե նա չհեռանա, հավատա, դա գրավիչ չէ: Եթե նա միակ լավ բանն է, որ կա քո կյանքում, և դու ուզում ես, որ նա էլ քեզ նույն կերպ վերաբերվի, դա խնդիր է: Տղամարդկանց դուր է գալիս իրենց ցանկալի զգալ, այլ ոչ թե անհրաժեշտ:
2. Դու ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ուզում
Դու հասուն կին ես: Դու պետք է իմանաս, թե ինչ ես ուզում քեզ համար և ինչ չես ուզում: Մի համաձայնիր այն ամենին, ինչ նա տալիս է քեզ ու ինչպես վարվում է քեզ հետ, միայն թե նա երջանիկ լինի: Տեր կանգնիր քո պահանջմունքներին ու մի համաձայնիր քչին:
3. Դու քեզ հիմարիկ ես ձևացնում
Դու ի՞նչ է, ավագ դպրոցո՞ւմ ես սովորում: Դու ինչո՞ւ ես հիմար ձևանում, երբ այդպիսին չես հանդիսանում: Եթե դու դա անում ես նրան չվանելու համար, արդյո՞ք նա այն մարդն է, ով քեզ պետք է:
4. Դու ձեր հարաբերությունները դարձնում ես քո կյանքի կենտրոնը
Լավագույն հարաբերություններն այն զույգերի մետ են, ովքեր վարում են հագեցած ու հետաքրքիր կյանք, և միմյանցից առանձին կյանք՝ նույնպես: Դու չպետք է քո ամբողջ ժամանակն անցկացնես նրա հետ կամ սպասես, որ նա կգա քեզ մոտ: Մի զոհիր քո ընկերներին կամ հոբբին հանուն նրա:
5. Դու էմոցիոնալ անազնիվ ես
Էմոցիոնալ ազնվությունն այն է, երբ դու կիսվում ես քո իրական զգացմունքներով ու խնդիրների լուծման քո տարբերակով: Դա այն է, երբ դու նրան ասում ես, թե ինչն է քեզ վշտացնում, այլ ոչ թե ամեն բան մեջդ պահում՝ ձևացնելով, թե ամեն բան լավ է: Չսպասել, որ նա պիտի կարդա քո մտքերը, չլինել պասիվ-ագրեսիվ, երբ նա առանց խոսքերի քեզ չի հասկանում:
6. Դու չափազանց շատ ժամանակ ես անցկացնում օնլայն
Շատ անհարգալից է անընդհատ նստել ու զբաղվել հեռախոսով, հատկապես, երբ դուք միասին եք, երբ նա փորձում է իսկապես ժամանակ անցկացնել քեզ հետ: Անգամ, եթե քո աշխատանքը կապված է սոցցանցերի հետ, թույլ մի տուր, որ դա խանգարի քո իրական կյանքին:
7. Դու կենտրոնացած ես միայն քեզ վրա
Սեփական անձը սիրելը կարևոր է, բայց հիշիր, որ դու միայնակ չես այս աշխարհում, և, որ ձեր հարաբերությունները միայն քո մասին չեն: Երբ դու չափազանց շատ ես խոսում կամ մտահոգվում քո պահանջմունքների և ցանկությունների մասին՝ մոռանալով հետաքրքրվել զուգընկերոջ որպիսությունից, դա վանում է: Հարաբերությունները պահանջում են տալ ու ստանալ:՛
8. Դու անընդհատ բողոքում ես
Երբեմն պարզապես պետք է խոսել, դատարկել ներսը, բայց երբ դու անընդհատ բողոքում ես քո ընկերներից, հարազատներից, աշխատանքից, նախկին հարաբերություններից ու ամեն բանից առհասարակ, դա հոգնեցնում է: Ոչ ոք երկար չի հանդուրժի նեգատիվի այդպիսի հոսքը:
9. Դու փորձում ես նրան վերահսկել
Լավ կլիներ, որ ունենայիր քո տղամարդուն կառավարելու վահանակ, որ նա աներ միայն այն, ինչ դու ես ուզում, ճի՞շտ է: Բայց այդ դեպքում ո՞րն է հարաբերությունների իմաստը: Մի՞թե ավելի լավ չէ իմանալ, որ նա քեզ հետ է իր սեփական ցանկությամբ, այլ ոչ թե՝ քո մանիպուլյացիաների արդյունքում:
Առավել՝ այստեղ