Անվտանգության հարցում Եվրոպայի գործողությունները պետք է փոխվեն. Ֆեդերիկա Մոգերինի
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գնահատմամբ` աշխարհը փոխվել է, անվտանգության հարցը դարձել է գերակա եւ այդ առումով Եվրոպայի գործողություններն էլ պետք է փոխվեն: Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին ներկա «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, Մոգերինին շեշտել է, որ չի փոխվելու գործողությունների հիմքը՝ այն է համագործակցությունն ու համատեղ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
«Ահաբեկչությունն ուղիղ վտանգ է բոլոր երկրներին եւ ժողովուրդներին: Ահաբեկչությունը չի ճանաչում ոչ ազգություն, ոչ պետություն, ոչ էլ կրոն: Միջազգային ահաբեչությունը հնարավոր է կանխարգելել միայն համագործակցության միջոցով: ԻԼԻՊ-ի դեմ հնարավոր է պայքարել միայն Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարից հետո: Միայն այս կերպ հնարավոր է պայքարել Իսլամական պետության դեմ: Աշխարհը մեզ չի ների, եթե մեր ջանքերը ապարդյուն լինեն»,- ասել է Մոգերինին:
Բելգրադ են ժամանել ԵԱՀԿ բազմաթիվ երկրների ԱԳ նախարարներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այլք: Բելգրադում ԵԱՀԿ նախարարների խորհուրդը կշարունակվի նաև դեկտեմբերի 4-ին: Սա ԵԱՀԿ ամենակարեւոր միջոցառումն է, որի ընթացքում անդամ երկրների ԱԳ նախարարներն ամփոփում են տարին: Հաջորդ տարի ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Գերմանիան:



