Սուրբծննդյան 3 տոնավաճառներ Եվրոպայում, որոնք պետք է այցելել
ЛАЙФԵվրոպական քաղաքներում արդեն տիրում է տոնական տրամադրություն: Այս օրերին խանութներում կարելի է գտնել այն, ինչ ձեր մտքով կանցնի՝ տեղական դելիկատեսներից մինչև հուշանվերներ ու ամանորյա զարդարանքներ: Ահա այն այն յոթնյակը, որտեղ արժե այցելել այս օրերին, եթե Եվրոպայում եք.
Նյուրնբերգ, Գերմանիա
Սուրբծննդյան տոնավաճառը Նյուրնբերգում անցկացվում է 1628 թվականից, ներկայում այն համարվում է խոշորագույններից մեկը Եվրոպայում: Ամեն տարի Քրիստինա հրեշտակը հանդիսավոր արարողությամբ բացում է Նյուրնբերգյան տոնավաճառը՝ քաղաքի գլխավոր հրապարակում: Հրապարակում վաճառում են ազգային արհեստագործական իրեր, գործում է սահադաշտ: Երեկոյան կարող եք մասնակցել ջահերով երթին կամ շրջել հին փոստային կառքով: Տոնավաճառը գործում է նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 24-ը:
Հաջորդը Ֆինլանդիայում գտնվող Ռովանիեմիի տոնավաճառն է: Այստեղ՝ Սանտա Կլաուսի գյուղում, ողջ տարին Ամանոր է, բայց տոնական սեզոնն ակտիվանում է ամանորյա տոնավաճառների բացվելուն պես: Այստեղ շատ են զվարճանքի վայրերը, որոնք կհետաքրքրեն երեխաներին: Իսկ ամենակարևորը՝ դուք կարող եք այցելել Սանտա Կլաուսի ընդունարան կամ փոստով ուղարկել նրան ձեր նամակը: 2003 թվականին Բրյուսելում գնվող ամանորյա տոնավաճառը բրիտանական տուրօպերատորների կողմից ճանաչվեց որպես «Եվրոպայի ամենաօրիգինալ ամանորյա տոնավաճառ»: Ծննդյան հուշանվերների կողքին կարելի է հանդիպել ազգային խոհանոցի համեղ խորտիկների, որոնք կարող եք համտեսել: Այստեղ կարող եք զբաղվել ձիավարությամբ կամ լսել կենդանի երաժշտություն:
Եվրոպայում հայտնի և մեծաթիվ այցելուներ ունեցող տոնավաճառներիվ մեկը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող տոնավաճառն է, այն գործում է 1570 թվականից: Ամանորի նախօրեին քաղաքը վերածվում է իսկական հեքիաթի՝ բնակելի շենքերը, փողոցներն ու խանութները «հագնում են» իրենց տոնական զգեստները: Քաղաքի կենտրոնում տեղադրվում են հատուկ փոքրիկ տնակներ, որոնցում վաճառվում են դելիկատեսներ և հուշանվերներ:
Արուսիկ Տիգրանյան



