ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրությունը կրճատվել է ռեկորդային 11.2 տոկոսով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության ծավալը նախորդ ամսվա համեմատ ապրիլին կրճատվել է 11.2 տոկոսով, վկայում են Դաշնային պահուստային համակարգի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կարգավորողը նշում է, որ ցուցանիշի անկումն առավելագույնն է այս վիճակագրության վարման 101-ամյա պատմության ընթացքում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ, որը «մի շարք գործարանների ստիպել է մեկ ամսով դանդաղեցնել կամ դադարեցնել աշխատանքները»: Ընդ որում, Reuters-ի կողմից հարցված վերլուծաբաններն ամսական կտրվածքով 11.5 տոկոս անկում էին կանխատեսում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



