Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4283 է, մահվան դեպքերինը՝ 55
ОБЩЕСТВОՀայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4283 է, մահացածների թիվը՝ 55:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1791, փաստացի բուժվողներինը՝ 2415.: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 39005 քաղաքացի:
Մայիսի 16-ի դրությամբ այլ պատճառով մահվան դեպք չի գրանցվել: Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 22 է:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



