Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երիտասարդների մեջ տեսնում է ազնիվ մղումներ, բայց առաջարկում է բացել փողոցի բանուկ հատվածը
ОБЩЕСТВОՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, որ առավոտյան Բաղրամյան 3 հասցեում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների հետ միասին, նրանց կրկին առաջարկում է բացել փողոցի բանուկ հատվածը:
«Ես Ձեր ու մի շարք երիտասարդների մեջ տեսնում եմ ազնիվ մղումներ, բայց այդ մղումներից զատ, բայց Դուք անուններ տվեցիք, հարևան հանրապետություններից թափառում են ոմանցից նրանք»,- կրկին հորդորեց փոխոստիկանապետը:
Սրան ի պատասխան` ցուցարարների խումբը միանշանակ պատասխանեց` «Դա չի լինի, պարոն գեներալ, կարող եք գնդակահարել մեզ»: Հունան Պողոսյանն էլ պատասխանեց.«Ձեր տարիքի մարդը նման խոսքեր չպետք է ասի… էդ ինչ խոսք է` հայ ոստիկանը գնդակահարի…»:
Երկխոսությունը շարունակվեց առաջարկով` պատմական էքսկուրսներ չանել և հիշեցումով, որ 2008 մարտի 1-ին սա եղել է:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



