Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պե­տու­թյան աջակ­ցու­թյան հիմ­քում պետք է լի­նի սո­ցի­ա­լա­կան ար­դա­րու­թյան սկզբուն­քը»

ИНТЕРВЬЮ

Կառավարությունը վերջին շրջանում ներկայացրել ու կյանքի է կոչում հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ՝ փորձելով դրանցում ներառել տարբեր ոլորտների ներկայացուցիչներին: 14-րդ միջոցառման շրջանակներում որոշվեց աջակցություն ցուցաբերել ուսանողներին։ 

Մասնավորապես պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավելի ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100, իսկ 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը` 75 տոկոսով, կպարզեցվի ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը և այլն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ այս միջոցառման հաստատմամբ կառավարությունը կատարում է իր քաղաքական հանձնառությունն առ այն, որ որևէ լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով բուհից դուրս չի մնա: 

Սա, իհարկե, կարևոր է, որովհետև բազմաթիվ ուսանողներ անգամ վերջին կուրսում դուրս են մնում բուհերից միայն այն պատճառով, որ չեն կարողանում ժամանակին վճարել ուսման վարձը: 

Սակայն 14-րդ հակաճգնաժամային ծրագիրը հայտնվեց նաև քննադատությունների թիրախում այն պատճառով, որ այն, կարծես թե, կյանքի է կոչվել ոչ թե սոցիալական բարդ պայմաններում հայտնված ուսանողներին, այլ ուսման բարձր առաջադիմություն ունեցողներին աջակցելու նպատակով: 

Բացի դա, շատերը նաև ահազանգում են՝ իսկ ինչո՞ւ այս ծրագրերից չեն օգտվում ոչ պետական բուհերի, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա պետական բուհերի մասնաճյուղերում սովորող ուսանողները:

«Նոր արժեքներ» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սողոյանը նշում է՝ կառավարության հակաճգնաժամային 14-րդ փաթեթը թերի է ու խոցելի: «Ներկայացվում է սոցիալական օգնության հակաճգնաժամային փաթեթ, բայց սոցիալական աջակցությունը տրվում է ըստ կրթական ցենզի. ուսանողներին տրվում են վարձավճարների զեղչեր, հաշվի առնելով նրանց ՄՈԳ-ը: 

Բայց այս ճգնաժամից բոլորն են տուժել, և եթե պետությունը սոցիալական աջակցություն է ցույց տալիս, ապա այն պետք է տրվի սոցիալական արդարության սկզբունքը հաշվի առնելով: Ըստ այդմ, պետք չէ ուսանողների միջև խտրականություն դնել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սողոյանը: 

Նա նշում է՝ հարցի վերաբերյալ իրենց առաջարկներն ուղարկել են ԿԳՄՍ նախարարությանը և այլ գերատեսչությունների: «Խնդիրների լուծումը պատկերացնում ենք հետևյալ կերպ: Նախ՝ 3-4 ամիս պետք է հետաձգել վարձի վճարումները:

 Այս պահին ունենք խնդիր: Ուսանողներ կան, որոնց ավարտական աշխատանքները ներկայացնելու ժամկետն է մոտենում, իսկ նրանց ասում են՝ մինչև վարձերը չվճարեք, չեք կարող ներկայացնել ձեր աշխատանքները:

 Մյուս դեպքում էլ չեն թողնում քննությունների մասնակցել՝ դարձյալ նույն պատճառաբանությամբ: Հենց սա հաշվի առնելով՝ պետք է հետաձգել վարձերի վճարման ժամկետները և այդ ընթացքում մշակել այնպիսի զեղչային համակարգ, որտեղ որոշիչ գործոնը չի լինի կրթական ցենզը: Եթե մարդն ունի 80-ից պակաս ՄՈԳ, նա չպետք է տուժի և պետությունից օգնություն չստանա»,-նշում է մեր զրուցակիցը: 

Սողոյանը նշում է՝ ցանկության դեպքում համալսարանները կարող են ֆինանսական հավել յալ միջոցներ գտնել, մասնավորապես կան շատ ծախսեր, որոնք ստեղծված պայմաններում համալսարանները չեն կատարում՝ դասապրոցեսների դադարեցման պատճառով: «Խոսքը կոմունալ վճարներից մինչև համալսարանի գույքի փոփոխության ծախսերի մասին է: Կարելի է հաշվարկել դրանք, հասկանալ, թե ինչ չափով կարելի է զեղչել ուսանողների վարձավճարները: Առաջ են քաշում այն միտքը, որ հնարավոր չէ զեղչել բոլոր ուսանողների ուսվարձերն անխտիր, մինչդեռ կարծում ենք, որ հնարավոր է բոլորին էլ ինչ-որ չափով աջակցել: 

Տեսեք՝ համալսարանը որոշ չափով ինքնաֆինանսավորվող է, նախարարությունն էլ համալսարաններին տալիս է ինքնակառավարվելու հնարավորություն: 

Դա սահմանվում է հետևյալ կերպ՝ համալսարաններն իրենք են որոշում, թե որքան պետք է լինեն ուսանողների վարձավճարների զեղչերը, ուսվարձերը և այլ հարցերը: Եվ երբ նախարարությունը հակաճգնաժամային փաթեթ է մշակում, ինքն իր ֆինանսավորման հաշվին է դա անում: 

Համալսարաններն ամենաշատը 70 տոկոսով ինքնաֆինանսավորվող են, այսինքն՝ այդ շրջանակներում իրենք են լուծում իրենց հարցերը, իսկ մնացածն անում է պետությունը: Ստացվում է՝ պետությունն իր ծախսերի հաշվարկով մշակել է հակաճգնաժամային փաթեթ, իսկ համալսարանները չեն ցանկանում զիջման գնալ»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը: 

Հավելում է՝ երբ այս հարցերի հստակ կարգավորումները լինեն, մտադիր են անդրադառնալ կրթական համակարգում առկա տարաբնույթ այլ խնդիրների: 

«Երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, բազմաթիվ հանդիպումների ենք մասնակցել, փոփոխությունների առաջարկներ արել՝ համալսարանի կառավարման համակարգից մինչև Բոլոնյան կրթական համակարգ: Խոցելի հարցեր շատ կան, որոնց կանդրադառնանք առաջիկայում»,-եզրափակում է Ռուբեն Սողոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию