Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շարժումն ունի լրջագույն հաջողություններ արձանագրելու բացառիկ հնարավորություն, ստիպել է բոլորին՝ հաշվի նստել իր հետ և գնալ շարման հետևից

БЛОГ

Վարուժան  Բաբաջանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ Բաղրամյան պողոտայում անկեղծ ասած իմ ակնկալած էներգետիկան չկար. առավել գերակշռում էր շշուկների մակարդակով հնչող անհամաձայնությունը և անվստահությունը այս կամ այն ակտիվիստի և գործչի նկատմամբ: Ընդհանուր առմամբ՝ չի կարելի ասել, որ սա անկանխատեսելի իրավիճակ էր, որովհետև փոքրաթիվ խմբով շարժում ձևավորած երիտասարդները հայտնվել են իրադարձությունների առանցքից դուրս մղվելու և որոշումներ կայացնելու իրավունքից զրկվելու փաստի առաջ:

Քաղաքական և քաղաքացիական շարժումներ կանոնակարգելու փորձ չունեցող երիտասարդներից նախաձեռնությունը խլելը տարբեր մանիպուլիացիաների միջոցով, անշուշտ, շատերի համար այդքան էլ խնդրահարույց չէ, եթե հաշվի առնենք, որ նման ակցիաները ցանկացած տականքի ու սադրիչի հնարավորություն են տալիս ազնիվի ու հայրենասերի դեմքով տարրալուծվելու զանգվածներին և աստիճանաբար հոսանքները ուղղորդելու դեպի իրենց ցանկալի հուն: Իսկ այն, որ երեկ այդպիսի ՛՛ազնիվների՛՛ ու ՛՛հայրենասերների՛՛ պակաս չէր զգացվում, անզեն աչքով նկատելի է:

Եվ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, մասնատված շարժումները արագ մարելու հարցում մեր իշխանությունները հավասարը չունեն և կարողանում են շատ արագ օգտագործել այսրոպեական հիասթափություններն ու խորացնել ճեղքերը: Ինչի՞ համար կրկին կիրառել բռնի ուժ, եթե կարելի է գրպանային ընդդիմադիրներին ու փորձված, հնամաշ ակտիվիստներին նետել դաշտ՝ հարամելու ամեն մի լավ բան, ինչը անգամ չկարողացան կասեցնել ջրցաններով ու ոստիկանական այլ ուժերով:

Ակնհայտ է, որ շարժումը ունի լրջագույն հաջողություններ արձանագրելու բացառիկ հնարավորություն, ստիպել է բոլորին՝ հաշվի նստել իր հետ և գնալ շարման հետևից, սակայն, ցավոք, այն փոշիացնելու տխուր փաստից հինգ է պակաս: 

Այնպես որ նախաձեռնող խմբից այս պահին մեծ ջանքեր է պահանջվում՝ ներքին տարաձայնությունները արագ հարթելու, անհաղթահարելի տարաձայնությունները՝ առկախելու, շարքերը մաքրելու, հիմնական խնդիրների շուրջ կոնսենսուս ձևավորելու և միկրոֆոնները միանձնյա կառավարելու հարցերում: 

Ինքս, ինչպես արդեն նշել եմ, ոչ մի կերպ չեմ խցկվելու որոշումների կայացման դաշտ և այս շարժման կողքին լինելու եմ որպես ՀՀ շարքային քաղաքացի և փորձելու եմ օգնել ուժերիս ներածի չափ: Հաճախ ինքս ինձ բռնացնում եմ ամեն հարցի չափազանց սառը մոտենալու մեջ, ինչը միգուցե բիզնեսում և մենեջմենթում անխոցելի հատկանիշ է,. սակայն շարժումներում էմոցիայի բացակայությունը մւիգուցե սպանի շարժումը...
Թերևս այսքանը՝ շարժումը պահպանելու մտահոգությամբ...

Երեկ Բաղրամյան պողոտայում անկեղծ ասած իմ ակնկալած էներգետիկան չկար. առավել գերակշռում էր շշուկների մակարդակով հնչող անհամաձայնությունը և անվստահությունը այս կամ այն ակտիվիստի և գործչի նկատմամբ: Ընդհանուր առմամբ՝ չի կարելի ասել, որ սա անկանխատեսելի իրավիճակ էր, որովհետև փոքրաթիվ խմբով շարժում ձևավորած երիտասարդները հայտնվել են իրադարձությունների առանցքից դուրս մղվելու և որոշումներ կայացնելու իրավունքից զրկվելու փաստի առաջ:

Քաղաքական և քաղաքացիական շարժումներ կանոնակարգելու փորձ չունեցող երիտասարդներից նախաձեռնությունը խլելը տարբեր մանիպուլիացիաների միջոցով, անշուշտ, շատերի համար այդքան էլ խնդրահարույց չէ, եթե հաշվի առնենք, որ նման ակցիաները ցանկացած տականքի ու սադրիչի հնարավորություն են տալիս ազնիվի ու հայրենասերի դեմքով տարրալուծվելու զանգվածներին և աստիճանաբար հոսանքները ուղղորդելու դեպի իրենց ցանկալի հուն: Իսկ այն, որ երեկ այդպիսի ՛՛ազնիվների՛՛ ու ՛՛հայրենասերների՛՛ պակաս չէր զգացվում, անզեն աչքով նկատելի է:
Եվ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, մասնատված շարժումները արագ մարելու հարցում մեր իշխանությունները հավասարը չունեն և կարողանում են շատ արագ օգտագործել այսրոպեական հիասթափություններն ու խորացնել ճեղքերը: Ինչի՞ համար կրկին կիրառել բռնի ուժ, եթե կարելի է գրպանային ընդդիմադիրներին ու փորձված, հնամաշ ակտիվիստներին նետել դաշտ՝ հարամելու ամեն մի լավ բան, ինչը անգամ չկարողացան կասեցնել ջրցաններով ու ոստիկանական այլ ուժերով:

Ակնհայտ է, որ շարժումը ունի լրջագույն հաջողություններ արձանագրելու բացառիկ հնարավորություն, ստիպել է բոլորին՝ հաշվի նստել իր հետ և գնալ շարման հետևից, սակայն, ցավոք, այն փոշիացնելու տխուր փաստից հինգ է պակաս: 

Այնպես որ նախաձեռնող խմբից այս պահին մեծ ջանքեր է պահանջվում՝ ներքին տարաձայնությունները արագ հարթելու, անհաղթահարելի տարաձայնությունները՝ առկախելու, շարքերը մաքրելու, հիմնական խնդիրների շուրջ կոնսենսուս ձևավորելու և միկրոֆոնները միանձնյա կառավարելու հարցերում: 

Ինքս, ինչպես արդեն նշել եմ, ոչ մի կերպ չեմ խցկվելու որոշումների կայացման դաշտ և այս շարժման կողքին լինելու եմ որպես ՀՀ շարքային քաղաքացի և փորձելու եմ օգնել ուժերիս ներածի չափ: Հաճախ ինքս ինձ բռնացնում եմ ամեն հարցի չափազանց սառը մոտենալու մեջ, ինչը միգուցե բիզնեսում և մենեջմենթում անխոցելի հատկանիշ է, սակայն շարժումներում էմոցիայի բացակայությունը միգուցե սպանի շարժումը...

Թերևս այսքանը՝ շարժումը պահպանելու մտահոգությամբ...

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности