«Ես շուրջս միայն կրակ էի տեսնում»․ Պակիստանում երեկ վթարված ինքնաթիռի 99 ուղևորից փրկվել են միայն 2-ը․ BBC (տեսանյութ)
ОБЩЕСТВОԵրեկ՝ մայիսի 22֊ին, Պակիստանի Կարաչի քաղաքում վթարված ինքնաթիռի 99 ուղևորից փրկվել են միայն 2֊ը, հայտնում է BBC֊ն։ Փրկված ուղևորներից մեկը՝ Մուհամադ Զուբաիրը, պատմել է կատարվածի մասին։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել 10-15 րոպե հետո, և ոչ ոք չէր սպասում, որ ամեն ինչ այսպես կավարտվի։ Զուբաիրը ընդամենը մի քանի չնչին վնասվածքներ է ստացել։ «Ոչ ոք չգիտեր, որ ինքնաթիռը կարող է կործանվել։ Այն սահուն ու հանգիստ էր ընթանում։ Այնուհետև ես ոչ ոքի չէի կարողանում տեսնել այդ համատարած կրակների մեջ։ Միայն բղավոցներ էի լսում։ Շուրջս ամեն ինչ այրվում էր։ Հետո ես ցած նետվեցի մոտ 3 մետր բարձրությունից, որպեսզի կարողանամ ներքև հասնել»,֊ ասել է փրկված ուղևորը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



