Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Առա­ջին հան­րա­պե­տու­թյան հռչակ­ման կա­րև­ո­րու­թյու­նը.ին­չո՞ւ դա­սեր չենք քա­ղում պատ­մու­թյու­նից

АНАЛИТИКА

1918 թվականի մայիսի 28-ին՝ Մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, ԲաշԱպարանից և Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը։ 

Հայ ժողովուրդը կարողացավ 540 տարի անց վերականգնել պետականությունը։ Եվ Առաջին հանրապետության հռչակումը մեզ համար խորհրդանշական է, քանի որ ներկայիս Հայաստանի երրորդ Հանրապետության ակունքները գալիս են մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններից, և պետականության պահպանման գիծը անխախտ շարունակվում է մինչև այսօր։

Պատահական չէ, որ Առաջին հանրապետության հռչակումը ոչ միայն դարեր շարունակ պետականություն չունեցող ժողովրդի համար պետականության վերականգնման խորհուրդ է ստացել, այլև այն խորհրդանշում է հայ ժողովրդի հավաքական ուժը և ազգային միասնությունը, քանի որ հայ ժողովուրդը Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը 3 տարի հետո կարողացավ Մայիսյան հերոսամարտերի արդյունքում վերացնել իր գլխին կախված բնաջնջման վտանգը։

Ահա և այս հանգամանքով է պայմանավորված, որ ամեն տարի մեծ շուքով նշում ենք Մայիսի 28-ը՝ չնայած որ այս տարի այն յուրահատուկ ձևով առանձնացավ, քանի որ համավարակով պայմանավորված՝ չթույլատրվեց հավաքներ կազմակերպել, ուխտագնացության մեկնել և այլն, սակայն սրանից տոնի նշանակությունը չի փոխվում և Առաջին հանրապետության պատմական դասերն առավել քան արդիական են նաև այսօր։

Ցավոք սրտի, մեզանում ցանկություն չկա պատմությունից դասեր քաղելու։ Եվ պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը կարողացել է մեծ հաղթանակներ կերտել այն ժամանակ, երբ ողջ ժողովրդին համակել է միասնականության զգացողությունը և համերաշխության ոգին։

Իսկ այն ժամանակ, երբ երկրում տիրում էր մասնատվածություն, ու հատկապես միջնադարում, երբ իշխաններից ու նախարարներից յուրաքանչյուրը միայն իր շահերի մասին էր մտածում, և երկրում երկպառակությունները դարձել էին սովորական երևույթ, պետությունը թուլանում էր, բաժան-բաժան էր արվում և բացում իր դռները օտար նվաճողների համար։

 Եվ որպես կանոն հայությունը կրկին համախմբվում էր միայն այն ժամանակ, երբ արդեն կշեռքի նժարի վրա դրված էր լինում ժողովրդի գոյատևման հարցը։

Պատմության վերաարժևորումը շատ կարևոր է մեր այսօրվա իրականության համար, քանի որ ներկայումս մեր հանրության ներսում աճում է ատելությունը և թշնամությունը, հասարակությունը բաժանված է սպիտակների և սևերի, բացակայում է միասնականության մթնոլորտը և համախմբվածությունը։

Սա լուրջ պատմաքաղաքական մեսիջ է՝ ուղղված մեր այսօրվա քաղաքական էլիտային այն մասով, որ ներկայիս պառակտվածությունը կարող է հիմքեր ստեղծել մեր պետականության թուլացման համար։ Դժբախտաբար, այսօրվա իշխանությունները քամահրական վերաբերմունք ունեն մեր պատմության նկատմամբ։

Եվ վարչապետ Փաշինյանը, որը սիրում է տեղին-անտեղի կցկտուր պատմական մեջբերումներ անել Պապ թագավորից ու Տիգրան Մեծից, պատմության և հումանիտար այլ առարկաների դասավանդումը համարում է թամադայություն, որի մասին նա նշել էր իր ելույթներից մեկում։ 

Պատմության նշանակությունը երկրորդական պլան մղելու մասին է փաստում նաև Հայոց պատմություն առարկան բուհերում ոչ պարտադիր դարձնելու իշխանությունների որոշումը։

 

Եվ սրանից հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ դասեր չենք քաղում այդ մեծագույն ուսուցչից՝ պատմությունից։ 

Դրա համար նախևառաջ պետք է տիրապետել պատմության ընթացքին։ Եվ այստեղ արդիական են անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուի խոսքերը, որ միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում։

 ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»