Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հա­յաս­տա­նի կրթու­թյան զար­գաց­ման ճա­նա­պար­հը»

ИНТЕРВЬЮ

Բարձրագույն կրթության ոլորտում, ըստ էության, էական և մեծ բարեփոխումների փուլի կամ փաթեթի ականատես չենք եղել: Դիտարկելով վերջին երկու տարիներին բարձրագույն կրթության ոլորտում առկա իրավիճակը՝ «Փաստի» հետ զրույցում ասաց «Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադևոսյանը:

«Միակ քայլը, որը քաղաքականության մակարդակով կարելի է փոփոխություն համարել, Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նոր նախագծի մշակումը, հրապարակումն ու որոշ իմաստով նաև շրջանառումն է շահառուների շրջանում: Բարձրագույն կրթությունն ընդհանրապես կրթության ամբողջ համակարգի մաս է կազմում: 

Եթե մենք փոփոխություն էինք ակնկալում բարձրագույն կրթության համակարգում, ենթադրվում էր, որ պետության կողմից որոշակի ռազմավարական փաստաթուղթ պետք է լինի, որն ըստ էտապների քարտեզագրելու էր փոփոխությունը: Խոսքը կրթության զարգացման ծրագրի կամ ռազմավարության մասին է: 

Այդ մասին քաղաքականություն մշակողները պարբերաբար խոսում են, բայց երկու տարի է անցել, և մենք ականատես չենք եղել որևէ փաստաթղթի, որը կքարտեզագրի Հայաստանի կրթության զարգացման ճանապարհը»,-ընդգծեց փորձագետը:

Նա հավելեց՝ վերոնշյալ օրենքի նախագծի շուրջ բավականին երկար քննարկումներ եղան, բայց հատկանշական է, որ օրենքի նոր նախագիծը դեռ ուժի մեջ չի մտել: «Նախագիծը փաստաթուղթ է, որը կարող է մարմնավորվել քաղաքական կամքի առկայության դեպքում: 

Այո, համաճարակը մի փոքր դանդաղեցնում է գործընթացը, բայց, այդուհանդերձ, կարծես թե այնքան էլ չենք հասկանում՝ այդ կամքը կա, թե ոչ: Մասնավորապես՝ ի՞նչ փոփոխություններ պետք է լինեին, որոնց իրականացման հնարավորությունն այսօր հասկանալի չէ: 

Այդ առումով օրինակ է անցումային արդարադատության դրույթների կիրառումը՝ կրթության համակարգում»,-ասաց նա՝ շեշտելով, որ ռեկտորների, պրոռեկտորների հարցը սեղանին դնելով՝ հեղափոխությունը բուհեր տանելու պայման կստեղծվեր:

«Այնուամենայնիվ, երկու տարի է անցել, բայց հեղափոխությունը դեռևս բուհեր չի հասել: Ասվածի վառ ցուցիչը վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցող հայտնի գործընթացներն են, որոնք կարծես հիշեցնում են մինչհեղափոխական Հայաստանում առկա դրսևորումները: 

Այդ գործընթացները, ցավոք, չեն փաստում, որ հեղափոխությունը բուհեր է մտել: Իհարկե, մեծ ակնկալիք կար, որ բարձրագույն կրթության ոլորտում էական փոփոխություններ կլինեին, բայց այդ փոփոխություններն անողները մարդիկ էին: 

Պետք է ընտրվեին, ձևավորվեին նոր խմբեր, լինի ռեկտորների, թե մենեջերների տեսքով, որոնք այդ անհրաժեշտ փոփոխությունները բուհեր կտանեին: Բայց, ցավոք, մենք նման պատկեր չունեցանք: 

Մեկ փոփոխություն, իհարկե, այդ իմաստով եղավ՝ փոխվեցին հոգաբարձուների խորհուրդների անդամները: Կային ակնկալիքներ, որ հոգաբարձուների խորհուրդների նոր կազմերը բուհերում պետք է փոփոխության նոր ալիք մտցնեին, բայց կազմերը փոխվեցին, մարդիկ փոխվեցին, իսկ բովանդակությունը մնաց նույնը: 

Ստացվեց այնպես, որ այդ մարդկանց բուհում հայտնվելը բուհի վրա ռազմավարական որևէ ազդեցություն և նշանակություն չունեցավ: Բուհերն ինչպես մեխանիկորեն ու բնազդորեն աշխատում էին, նույնկերպ շարունակում են աշխատել նաև հիմա»,-նկատեց մեր զրուցակիցը:

Փորձագետը, այնուամենայնիվ, մի դրական միտում է նկատել:

«Կարևոր է նշել, որ համաճարակի փուլում, անկախ նախարարության աջակցությունից ու գործունեությունից, բարձրագույն կրթության համակարգում բավականին դրական միտումներ կան, որոնք պայմանավորված են հենց բուհի ներքին անձնակազմի, բուհի ղեկավարության իրական աշխատանքով: Մինչ այս վերևից ներքև կառավարման ճնշող համակարգն այնքան մեծ էր, որ, ըստ էության, ցանկացած գործողություն համաձայնեցվում էր նախարարության հետ: 

Բայց այսօր, հատկապես հեռավար կրթության պայմաններում, մենք տեսանք, որ մեր բուհերը արձագանքող են: 

Իսկ այն քննադատությունը, թե բուհերը ինչ-որ փոփոխություններ կատարելու ներուժ չունեն, այնքան էլ փաստահենք չէ, քանի որ տեսնում ենք, որ ներքին օղակներում կան ճիշտ մարդիկ, պրոֆեսիոնալներ, որոնք կարողանում են գործընթացներ կառավարել: 

Բայց խնդիրն այն է, որ այդ գործընթացների կառավարումից էական փոփոխություն տեղի չի ունենում, որովհետև գլխավոր պատասխանատուն՝ ռեկտորը, պրոռեկտորը կամ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, այն հեղափոխական անձը չէ, որը կկատարեր այդ փոփոխությունը»,-ասաց Մ. Թադևոսյանը՝ նշելով, որ համաճարակից հետո նախարարությունը պետք է մտածի՝ ինչպես անել, որ շատ արագ բուհեր տանի փոփոխությունների այն ամբողջ գաղափարները, որոնց մասին խոսում էին դեռ հեղափոխության ժամանակ:

«Ինչո՞ւ, որովհետև փոփոխությունների ակնկալիքները, ուսանողական էյֆորիան արդեն մարում են, և մարդիկ, կարծես, հիասթափվում են ու տեսնում, որ բուհերն, այդուհանդերձ, տեղից չեն շարժվում»,-եզրափակեց Մ. Թադևոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию