Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում
МЕЖДУНАРОДНОЕForbes-ի ուկրաինական հրատարակությունը 2016 թվականից ի վեր առաջին անգամ հրապարակել է երկրի հարյուր հարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում հանքարդյունաբերական մագնատ Ռինատ Ախմետովն է, որի կարողությունը գնահատվում է 2,8 միլիարդ դոլար: Հաջորդը «Interpipe» կազմակերպության սեփականատեր Վիկտոր Պինչուկն է, և, երրորդը, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն՝ յուրաքանչյուրը1,4 միլիարդ դոլար կարողությամբ: Վարկանշային աղյուսակում ութ մարդու ունեցվածքը կազմում է առնվազն մեկ միլիարդ դոլար։ «Ոսկե հարյուրյակի» գումարային ամբողջ ունեցվածքը գերազանցել է 31 միլիարդ դոլարը: Պորոշենկոյի ունեցվածքի հիմնական աղբյուրը «Roshen» հրուշակեղենի կորպորացիան է: 2019-ին «Roshen»֊ի եկամուտներն աճել են 41%-ով՝ հասնելով 1,4 միլիարդ գրիվենի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



