Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել
ОБЩЕСТВОՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը, ազատվելով Տավուշի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Զնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Ս. Հռիփսիմե վանքում` Վանորեից տեսչի իշխանության ներքո»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



