Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը
ПОЛИТИКАՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 89 որոշման 4-րդ կետի «մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը» բառերը փոխարինել «2020 թվականի հունիսի 10-ը՝ ժամը 23։59-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է որոշման մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан




