Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան
ОБЩЕСТВОՈստիկանության պարեկային ծառայության կրտսեր աշխատակիցների աշխատավարձը կկազմի 250 000-270 000 դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ արմատական բարեփոխումների շրջանակում ոստիկանության առջեւ խնդիր է դրվել նոր կադրեր ներգրավել: Նախարարը հույս հայտնեց, որ քաղաքացիները հետաքրքրություն կցուցաբերեն պարեկային ծառայության նկատմամբ: Նա հավելեց, որ մինչ այս պահը նման մարդկանց թիվը կազմում է 400:
«Երեւանում պարեկային ծառայությունում կաշխատի 700 մարդ: Հայտեր կարող են ներկայացնել միջին կրթություն ունեցող քաղաքացիները, որոնք երկրորդ փուլում նախնական քննություն կհանձնեն, ապա 5 ամիս դասընթացներ կանցնեն ոստիկանության ակադեմիայում»,-նշեց նախարարը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



