Առյուծներ հնարավոր են լարված պահեր․ հունիսի 5-ի աստղագուշակը
ЛАЙФԽոյ: Ամենահարմար օրն է որևէ նոր գործ ձեռնարկելու համար: Բայց սկզբից ամեն ինչ լավ մտածեք, լավ կշռադատեք, հիշեք ձեր նախորդ փորձը: Հնարավոր է նախապատրաստությունը զբաղեցնի օրվա առաջին կեսը, բայց օրվա երկրորդ կեսը լիուլի բավարար կլինի ռեալ գործողությունների համար, որոնք զարմացնելու աստիճան արդյունավետ կլինեն: Այսօր դուք սովորականից ավելի շատ կզգաք այլ մարդկանց բարոյական աջակցության կամ ուղղակի հավանության կարիքը: Ո՞ւմ դիմել: Առաջին հերթին՝ ոչ ընտանիքի անդամներին: Դիմեք հին ընկերներին․ նրանց համար ավելի հեշտ կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները: Ձեզ մի մեղադրեք էգոիզմի մեջ: Ինչ էլ որ ասեն շրջապատի մարդիկ, ձեր եսասիրությունը խելամիտ չափերի մեջ է:
Ցուլ: Ձեր բախտն այսօր չի բերում այն առումով, որ երկնքից փողեր չեն թափվում, իսկ թագաժառանգն էլ սպիտակ ձիով ձեզ չի դիմավորում շքամուտքի առաջ: Այդ ամենի համար հարկ կլինի չարչարվել, ջանք թափել: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Այդ պատճառով էլ ոչ մի դեպքում ձեզ չի կարելի ալարել, ձեռքերը կախել, հետաձգել գործերը: Կենսական բարձր ներուժի շնորհիվ դուք հոգնածություն չեք զգում, եթե նույնիսկ արտաժամ եք աշխատում կամ երկար եք մնում մարզադահլիճում: Երեկոն նպաստավոր է առողջարարական և կոսմետիկ պրոցեդուրաների, ինչպես նաև մերսման սեանսների համար:
Երկվորյակ: Օրվա առաջին կեսը մասնագիտական բնագավառում նոր հնարավորություններ կընձեռի ձեզ, իսկ նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել նպատակակետերի հարցում, հետաքրքիր գաղափարներ կհղանան: Օրվա այդ ժամանակահատվածը հաջող կդասավորվի նաև նանց համար, ում հետաքրքրությունները կլինեն ընտանիքի և անձնական կյանքի շրջանակներում: Դուք կհասկանաք մարդկանց, կգուշակեք մտերիմների թաքուն ցանկությունները, կնպաստեք դրանց իրականացմանը: Օրվա երկրորդ կեսին իրենց զգացնել կտան որոշ հին խնդիրներ, հնարավոր է՝ ծագեն նորերը: Թե՛ մեկը և թե՛ մյուսը ձեր հակառակորդների ձեռքի գործն են, ովքեր կարողացել են հմուտ կերպով որպես բարեկամ ներկայանալ: Շատ Երկվորյակներ կզղջան, որ այդքան դյուրահավատ են գտնվել նրանց նկատմամբ:
Խեցգետին: Վատ օր չէ աշխատանքի համար: Առաջին հերթին սա վերաբերում է այն Խեցգետիններին, ում գործունեությունը կապված է մանկավարժության, լրատվության և բժշկության հետ: Ձևավորվում են ամուր գործնական կապեր, կարելի է աշխատանքի փոփոխության կամ ինքնուրույն առևտրային գործունեություն սկսելու հետ կապված հարցեր քննարկել: Ձեր տեսակետը սիրով կլսեն նույնիսկ այն մարդիկ, ում կյանքի փորձին ու գիտելիքներին դուք մեծ հարգանքով եք վերաբերվում: Նշանի շատ ներկայացուցիչների օրվա ընթացքում կճնշի անհասկանալի մի անհանգստություն, որ կխանգարի կենտրոնանալ, կողմնորոշվել իրավիճակներում, հասկանալ, թե որն է տվյալ պահի ճիշտ պահելաձևը: Միայնակ հաղթահարել այդ զգացումը հեշտ չի լինի: Ավելի լավ է դիմեք այն մարդու օգնությանը, որի հանդեպ անտարբեր չեք:
Առյուծ: Հնարավոր են առանձին լարված պահեր, բայց ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է: Գործընկերների հետ փոքր տարաձայնությունները սրտին մոտ մի ընդունեք և այդ ամենին վերաբերվեք այնպես, որ դրանք հետևանքներ չեն ունենա և արագ կմոռացվեն: Գլխավորը, որ կարողանաք կարևոր հարցերի հետ կապված վերջնական որոշումը հետաձգել և չշտապել վերջակետ դնել: Դրա համար ամենահարմար պահը չէ այսօր: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք հետևանք են ձեր սխալ որոշումների: Աշխատեք խուսափել չծրագրավորված գնումներց (հատկապես խոշոր), ծայրահեղ դեպքում՝ օրվա երկրորդ կեսին:
Շարունակությունը՝ այստեղ