Մաշկի ծակծկոց եւ նյարդաբանական խանգարումներ. Հայտնի է դարձել կորոնավիրուսի նոր անսպասելի ախտանիշների մասին
ЛАЙФՆախկինում COVID-19-ի գլխավոր ախտանիշներ էին համարվում հազը, շնչառության դժվարությունը եւ ջերմությունը: Բայց վերջին շրջանում ավելի հաճախ է հայտնի դառնում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման նոր եւ անսպասելի ախտանիշների մասին:
ProHealth Care Associates-ի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի պետ, բժիշկ Դենիել Գրիֆինը պնդում է, որ պարեսթեզիայի երեւույթը (զգայունության խանգարման տեսակ, որն արտահայտվում է մաշկի այրոցով, ծակծկոցով, սարսռմամբ եւ այլ կերպ) կարող է լինել կորոնավիրուսով վարակման նշան:
Ինչպես հայտնում է New York Post-ը, այս խանգարումը լավ հայտնի է շաքարային դիաբետով եւ որոշ աուտոիմունային հիվանդություններով տառապող մարդկանց: Սակայն նույն ախտանիշներից են գանգատվել նաեւ COVID-19-ով մի շարք պացիենտներ. նրանք նկարագրել են այրոցի, ասեղների ծակծկոցի, մաշկի վրա թեթեւ հոսանքահարման զգացողություններ: Այսպիսի զգացողություններ կարող էին առաջանալ մարմնի տարբեր մասերի վրա եւ տարբեր ինտենսիվություն ունենալ:
Մասնագետի խոսքով՝ այսպիսի ախտանիշները կարող են լինել իմունային համակարգի գործունեության հետեւանք:
Շարունակությունը՝ այստեղ