«Քիչ մարդիկ են մեզ պես հետևողական». Արամեի և Աննայի դստեր 3-ամյակի խնջույքն ու Աննայի արձագանքը` Վարչապետի էջում իր լուսանկարը տեղադրելուն
ЛАЙФԵրգիչ Արամեն և կինը` Աննա Թովմասյանը երեկ նշել են իրենց դստեր` Աննա-Մարիայի ծննդյան 3-ամյակը:
Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմեց, որ օրն անցկացրել են առանձնատան բակում առանց պարետատան սահմանած կանոնները խախտելու, հյուրեր չեն ունեցել։
«Ներկա են եղել Աննա Մարիայի տատիկները, Արամեի եղբայրն իր ընտանիքի հետ և մեր սանիկները,- ասաց նա ու հավելեց, որ օրը շատ լավ է անցել: -Աննա Մարիան իր բոլոր փուչիկները հերթով բաց էր թողնում երկինք և ասում «պակա՛, փուչիկ»: Տորթն էլ իր պատվիրած դիզայնով էր: Տորթի վրա իր սիրելի մուլտհերոսներն էին «Խոզուկ Պեպպա» մուլտֆիլմից»:
3-ամյա աղջնակը ոգևորված է եղել իր տարեդարձի առթիվ. «Առավոտից ինքն իրեն շնորհավորում էր ու սպասում մոմերը փչելու պահին: Մոտ 15 անգամ փչեց մոմերը,-ծիծաղելով պատմեց Աննան ու հավելոց, որ Աննա-Մարիան նվերներ շատ է ստացել։ -Մի տնակ է նվեր ստացել, որը պետք է ներկերով գունավորի: Մեր սանիկների կողմից տիկնիկներով տնակ է նվեր ստացել, որից շատ է ուրախացել»:
3 ամյա Աննա-Մարիան այլև տան միակ երեխան չէ։ Եղբոր` Մարատի հանդեպ մանկական խանդի զգացում, երբեմն, ունենում է. «Իր մոտ կա և՛ խանդը, և՛ ուշադրությունը: Ինձ շատ են ասում, որ հաջորդ տարի տղայիս կարող եմ հանգիստ թողնել Աննա Մարիայի մոտ ու ինչ-որ տեղ գնալ։ Շատ հետևողական է եղբոր հանդեպ: Երբ Մարատը լացում է, Աննա Մարիան վազում է և բերում երեխայի ծծակը, խաղում եղբոր հետ: Խանդում է այն դեպքում, երբ երեխան Արամեի գրկում է, նա հայրիկի աղջիկն է»,-ժպիտով ասաց Աննան:Շարունակությունը՝ այստեղ