Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եվրոպական խոհրդարանում կայացել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ համաժողով

ПОЛИТИКА

 Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ հարաբերություններին նվիրված համաժողով: Ինչպես տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից, միջոցառումը համատեղ նախաձեռնել էին Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի/ Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ Միշել Ռիվազին և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Միջոցառ ումն առանձնացել է բանախոսների ներկայացուց­չականությամբ. մասնակցել են, մասնավորապես, հաջորդ շաբաթ մեկնարկելիք Հայաստան- ԵՄ հարաբերություններին առնչվող բանակցություններում ընդգրկված պաշտոնյաներ:  

Համաժողովը վարել է ԵԽ պատգամավոր Միշել Ռիվազին: Պատգամավորը երկար տարիներ իր ավանդն է ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև ամուր կապեր հաստատելու գործում: Նա նաև «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդատվական խմբի անդամ է: Իր ելույթում նա ընդգծել է Հայաստան-ԵՄ ամուր հարաբերությունների կարևորությունը. «Մենք ընդհանուր պատմություն ունենք Հայաստանի հետ, և ես շնորհակալ եմ հայկական մշակույթին ամենի համար, ինչ որ այն տվել է մեր մայրցամաքին: Նման միջոցառման կազմակերպումը շատ կարևոր է, որովհետև մենք հակված ենք ՀայաստաÕ ¶-ԵՄ համաձայնագրի առավել լավ տարբերակի: Ես աջակցել եմ այս միջոցառմանը, որպեսզի մենք բոլորս ավելի լավ պատկերացում կազմենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին: Հուսով ենք լուծումներ գտնել քաղաքական գործիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին››,- նշել է պատգամավորը:   

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նպատակն է եղել այս լսումների միջոցով անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում արձանագրված ձեռքբերումներին և քննարկում ծավալել առաջիկա ամիսների ընթացքում բանակցության առիթ հանդիսացող Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմքի վերաբերյալ:

ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան վստահ է, որ հանրային քննարկումների այս տարբերակը ձևավորում է գաղափարների լայն շրջանակ, որոնք պատշաճ իրագործման դեպքում կխթանեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները: «Գաղափարների նման փոխանակումն ամուր հիմք է ապահովում երկու կողմերին՝ նոր մտքեր և առաջարկներ ներկայացնելու համար: Մենք կարողացանք ներգրավել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ոլորտում գլխավոր դերակատարներին՝ խոհրդարանական և գործադիր ոլորտներից, քանի որ նպատակ ունենք անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղությու ններին»,- նշել է պարոն Օչոան:

«Կարծում եմ, որ մեր քննարկումներն ու եզրակացությունները հետաքրքրիր ներուժ են ապահովում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար` խոհրդարանական մակարդակով, նաև բանակցողների համար ստեղծում են համաձայնագրի իրավական նոր հիմք: Իմ խորին համոզմամբ, թե՛ Եվրոպական միությունը, և թե՛ Հայաստանը կշահեն ստեղծված ամուր կապերից: Սա է այն ամենը, ինչին մենք՝  «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությանը, փորձում ենք հասնել»: 

Հայաստանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր անդամ է: Հայաստանի մասնակցությունն այս շրջանակում մշտապես արժևորվել է Եվրոպական խորհրդարանի կողմից: Իր մեկնաբանությունում ԵԽ փոխնախագահ և Եվրանեսթի փոխխոսնակ Ռիչարդ Չառնեցկին անդրադարձել է Հայաստան-ԵՄ ներկայիս հարաբերություններին և ակնկալվող զարգացումներին. «Եվրոպական միությունը պետք է խորացնի իր համագործակցությունը Հայաստանի հետ»: Նա բացատրել է, որ Հայաստանին՝ երակարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է ունենալ առավել սերտ համագործակցություն Եվրամիության և ԵՄ անդ ամ պետությունների հետ: «Այս համագործակցությունը պետք է լինի ոչ միայն քաղաքական բարձր մակարդակում, այլև հասարակության այլ ոլորտների ներգրավմամբ: Հուսով եմ, որ կկարողանամ օժանդակել երիտասարդ հայ ուղանողների և շրջանավարտների համար Եվրոպական խորհրդարանում պրակտիա անցնելու ծրագրի մշակմանը»,- հավելել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ իրավական հիմքերին, գոյություն ունի աճող կոնսենսուս  թե՛ ԵՄ-ի, և թե՛ Հայաստանի կողմից՝ թարմացնելու Հայաստան-ԵՄ համագործակցության իրավական հիմքը, ինչպես ընդգծված էր այս տարվա մայիսին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Հաշվի առնելով, որ ներկայիս համաձայնագիրը մշակվել է դեռևս 1996 թվականին, փաստաթղթի նոր տարբերակը պատշաճ կերպով պետք է արտացոլի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը այդ ժամանակից ի վեր: Այս առնչությամբ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը նկատել է. «2014 թվականից մենք սկսել ենք մշակել ԵՄ-ի հետ համագործակցությունը խթանող նոր իրավական հիմք: Հաջորդ շաբաթ նախանշված նոր իրավական դաշտը կներառի առավել շատ ոլորտներ, քան նախորդը: Հետագա զարգացումները կանդրադառնան բիզնես սեկտորին՝  մասնավորապես փոքր և միջին ձեռնարկություններին: Այս զարգացումները լիովին իրագործելի կլինեն Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման դեպքում»:

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության փոխնախագահ Անթանաս Գուոգան նշել է. «Հայաստանի համար շատ կարևոր է շարունակել խթանել զարգացող ՏՏ ոլորտը և էներգետիկ համակարգը՝ Հայաստանի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով»:   

Համաժողովին մասնակցել է Եվրոպական կառույցների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, լրատվական դաշտի ավելի քան 50 ներկայացուցիչ:

Ամփոփիչ խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, որը նաև Հայաստան-ԵՄ խոհրդարանական համագործակցության և «Եվրանեսթ» խոհրդարանական վեհաժողովի անդամ է. «Սա շատ կարևոր քննարկում է Հայաստան-ԵՄ բանակցությունների մեկնարկից առաջ : Գնահատելի են, որ քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք հետաքրքիր հարցեր մեր քաղաքական իրավիճակի և Հայաստանի դիրքորոշումների շուրջ: Հայաստանը խորապես հակված է Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցության: Սա փուլային գործընթաց է, որը սակայն, կիրագործվի համատեղ շահերի և արժեքների համադրման դեպքում»,- նկատել է նա: 

 

Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?